BeautyBeauty Trends

ԱՄԱՌ 2016 | ԹՐԵՆԴԱՅԻՆ ՊԵԴԻԿՅՈՒՐ

27/06/2016
2016-12-6--23-40-08

Ամառը թելադրում է իր կանոնները, ու ժամանակն է կողմնորոշվել, թե ինչպիսի պեդիկյուր ենք ընտրելու այս սեզոնի համար:

 

| Ամբողջ փայլով |

Մետաղական փայլի տեսքով եղունգների լաքն երկար ժամանակ է, ինչ դուրս չի գալիս նորաձևությունից, բայց մինչ այժմ միայն ամենահամարձակներն են նախընտրում նմանատիպ beauty լուծում: Այս սեզոն մետաղական երանգների եղունգների լաքի կիրառման լավագույն տարբերակը ներկայացվել էր Chanel գարուն-ամառ 2016 ցուցադրության ժամանակ՝ մետաղականը մետաղականի հետ:

Chanel

Chanel

Antonio Marras

Antonio Marras

Temperley London

Temperley London

| Կարմիր տապ |

Ամռան համար կարմիր գույնի եղունգների լաքը դասական ընտրություն է, իսկ այս սեզոն այն նաև ուլտրաթրենդային է: Կարևորն պեդիկյուրի հայելային փայլի առկայությունն է: Նման պեդիկյուրն իդեալական տարբերակ է երեկոյան բարձրակրունկ բաց կոշիկներ և վառ երանգների հարթ ամառային կոշիկներ կրելու համար:

Marc Jacobs

Marc Jacobs

Sonya Rykiel

Sonya Rykiel

Giorgio Armani

Giorgio Armani

| Մերկ և ոտաբոբիկ |

Եղունգների այն լաքերը, որոնք ընդունված է դասել nude երանգների շարքին, այս սեզոն ապշեցնում են իրենց պահանջվածությամբ: Նման երանգներն ընդգծում են ոտնաթաթերի գեղեցկությունը, բայց պահանջում են ոտքերի թաթերի մաքսիմալ խնամվածություն: Ամենամեծ դրական կողմը՝ այս երանգները համադրվում են բոլոր գույնի ու տեսակի կոշիկների ու զգեստների հետ: Դրա վառ օրինակը՝ Haute Couture ցուցադրությունների ժամանակ ընտրված կիսաթափանցիկ պեդիկյուրն էր:

Giambatista Valli Haute Couture

Giambatista Valli Haute Couture

Saint Laurent

Saint Laurent

Versace

Versace

Guy Laroche

Guy Laroche

| Գինու խոստովանություն |

Գինու երանգներ ունեցող եղունգների լաքը տոնում է իր հաղթարշավը: Այս երանգները բավական դրամատիկ են, բայց միաժամանակ ոչ պարտադրող կոշիկի գույնի  ընտրության հարցում, բացի այդ, համապատասխանում են մաշկի բոլոր երանգներին:

Paul Smith

Paul Smith

Bottega Veneta

Bottega Veneta

Emporio Armani

Emporio Armani

| Սև ուժեր |

Մտածում եք խենթություն է սև եղունգների լաք ընտրելը տաք սեզոնի համար: Այս տարի սևն օրինականացրել է իր ներկայությունը բոլոր սեզոններին, իր բոլոր դրսևորումներով, այդ թվում՝ պեդիկյուրի ընտրության հարցում: Մուգ հաղարջագույն, սև սալորագույ, թանաքագույն ու նմանատիպ բոլոր երանգներն ակտուալ են: Այս երանգներն իդեալապես համադրվում են թավշյա կոշիկների հետ, իսկ մուգ կապույտ պեդիկյուրի դեպքում կարելի է կրել դեղին կամ նարնջագույն երանգների ամառային կոշիկներ:

Amanda Wakeley

Amanda Wakeley

Barbara Bui

Barbara Bui

Issa

Issa

Julien David

Julien David

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.