FASHIONStreet Style

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ DRESS-CODE ԱՄՌԱՆ ՀԱՄԱՐ

24/06/2016
blazer

Գրասենյակային աշխատակցուհիներից շատերը, ստիպված լինելով հետևել աշխատանքային dress-code-ի պահանջներին, տաք եղանակների գալուն պես, սկսում են մտածել, թե ինչ կրել, որը միաժամանակ կլինի աշխատավայրին համապատասխան, և մյուս կողմից՝  հարմարավետ ու ոճային:

Ուսումնասիրելով դիզայներների կողմից ներկայացված վերջին հավաքածուներն ու թրենդերը՝ առանձնացրինք հագուստի մի քանի տարբերակ, որոնց առկայությունը զգեստապահարանում հենց այն է, ինչ դուք փնտրում էիք:

| Բլուզ |

Նախապատվությունը տալիս ենք ռետրո ոճին, սև կամ ծաղկավոր նախշերով բլուզերին՝ առանց հավելյալ որևէ էլեմենտի առկայության:

blouse

| Բլեյզր |

Հաշվի առնելով, որ գրասենյակներում ամռան ամիսներին միացվում են օդորակիչները, ինչի արդյունքում օդը բավականաչափ սառում է, ապա բլեյզերի ընտրությունը շատ տեղին է: Նախապատվությունը պետք է տալ զուսպ երանգներ ունեցող միատոն բլեյզերներին: Վերջիններս նաև հեշտությամբ համադրվում են զգեստապահարանում առկա մյուս իրերի հետ: Այս սեզոն  նմանատիպ բլեյզերներ կարելի էր տեսնել McQueen, Balmain, Theory, Altuzarra և Joseph հավաքածուներում: 

blazer

McQueen, SS '16, New York Fashion Week

McQueen, SS ’16, New York Fashion Week

Balmain, SS'16, Paris Fashion Week

Balmain, SS’16, Paris Fashion Week

Altuzzara, SS'16, New York Fashion Week

Altuzzara, SS’16, New York Fashion Week

| Կյուլոտներ |

Դասական ոճի տաբատների կարճացված այս տարբերակը մտածված է եղել հենց գրասենյակային առօրյաների համար: Վերջիններս հեշտ է համադրել սիրելի շապիկի կամ բլուզի հետ: Միայն պետք է հիշել, որ կյուլոտների դեպքում ցանկալի է կրել բարձրակրունկներ:

Кюлоты

| Միդի կիսաշրջազգեստ |

Այս սեզոն ամենաթրենդային մոդելները դարսերով են կամ կարված են վառ գույնի միատոն կտորներից: Ակտուալությունը չեն կորցնում նաև նեղ միդի կիսաշրջազգեստները:  Լավագույն օրինակն է Miu Miu և Roksanda հավաքածուներում ներկայացված մոդելները:

Юбка-миди

Miu Miu, SS'16, Paris Fashion Week

Miu Miu, SS’16, Paris Fashion Week

| Զգեստ |

Զգեստ-շապիկներն անփոխարինելի են ամառային ամիսներին աշխատավայրում կրելու համար: Այս զգեստները շատ հարմարավետ են և, որպես այդպիսին չեն, խախտում dress-code-ի պահանջները: Տեղին կլինի կրել A-ուրվագծով կամ ուղիղ զգեստներ: Որպես օրինակ կարելի է ուշադրություն դարձնել Dolce & Gabbana և Preen հավաքածուներում առկա մոդելներին:

Платья

Dolce & Gabbana, SS'16, Milan Fashion Week

Dolce & Gabbana, SS’16, Milan Fashion Week

Dolce & Gabbana, SS'16, Milan Fashion Week

Dolce & Gabbana, SS’16, Milan Fashion Week

| Կոշիկներ |

Բարակ կրունկով կոշիկներն այս ամռանը թողնում ենք երեկոյան ընթացող հավաքույթների համար, իսկ առօրյայի համար ընտրում ենք կոշիկներ, որոնք ունեն առավել հաստ ու կայուն կրունկ: Նման մոդելներն ակտուալ էին 60-ականներին: Նաև պետք չէ անտեսել Givenchy և No21 հավաքածուներում ներկայացված mules տեսակի կոշիկներին:

Обувь

Givenchy, SS'16, New York Fashion Week

Givenchy, SS’16, New York Fashion Week

Կարդալ նաև

Մեկնաբանել