FASHIONFashion News

ԱՐՔԱՅԱԴՈՒՍՏՐ ԴԻԱՆԱՅԻ ԶԳԵՍՏՆԵՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ԱՃՈՒՐԴԻ

01/06/2016

Հունիսի 14-ին Քերրի Թեյլոր (Kerry Taylor) աճուրդի տունը վաճառքի է հանում արքայադուսր Դիանայի երկու հայտնի զգեստները:

Լինելով ոճի և նրբաճաշակության վառ օրինակ, արքայադուստր Դիանայի զգեստներից շատերը իրենց տեղը գտան պատմության մեջ:  ինչի արդյունքում աճուրդին ներկայացված զգետսներից մեկի նախնական արժեքը նշանակվել է 145.000 ԱՄՆ դոլար:

Առաջին զգեստը ծովի կապույտ երանգի զգեստն է, որը Դիանան կրել է 1986 թվականին Ավստրիա կատարված պաշտոնական այցի ժամանակ: Զգեստի հեղինակը Քաթրին Ուոքերն (Catherine Walker) է: Վերջինս հանդիսանում է նաև Լեդի Դի-ի հուղարկավորության զգեստի հեղինակը: Զգեստը նախնական գնահատվում է 14.000 – 22.000 ԱՄՆ դոլար:

Princess-Diana-3

Երկրորդը Էմանուել Կուտյուր (Emanuel Couture) ապրանքանիշի զգեստն է, որն արքաադուստրը կրել է երկու անգամ՝ առաջին անգամ 1985-ին Վենեցիայում, իսկ երկրորդ անգամ 1993-ին ՙՙԲիգգլզ՚՚ (Biggles) ֆիլմի պրեմիերային: Զգեստի հեղինակը Դեվիդ Էմանուելն (David Emanuel) է, ով նաև կարել էր արքայադստեր հարսանեկան զգեստը: Զգեստը նախնական գնահատվում է 14.000 – 22.000 ԱՄՆ դոլար:

gallery-1464368836-princess-diana-green-tartan-coat

Լուսանկարները՝ Getty Images

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2019 POINT89. All Rights Reserved.