CULTUREFashion

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԵՆՔ 2021-Ի ՏԱՐՎԱ ԳԼԽԱՎՈՐ ԳՈՒՅՆԵՐԸ

09/03/2021

Բոլորդ հավանաբար լսել եք ամերիկյան Panton ընկերության և նրա և PMS (Pantone Matching System) համակարգի մասին։ Ընկերությունը գոյություն ունի 1963 թվականից և ավելի քան 20 տարի Pantone գույնի ինստիտուտը որոշում է տարվա գլխավոր գույները՝ այդպիսով որոշակի ուղղորդումներ տալով հագուստի և ինտերիեր դիզայներներին, ոսկերիչներին և ֆլորիստներին։

Այսպես՝ 2021 թվականի գլխավոր գույներն են խորը մոխրագույնը և վառ դեղինը։ Pantone-ի մասնագետների կարծիքով հենց այս երկու գույների համադրությունն է խորհրդանշում միասնությունն ու աջակցությունը, որի կարիքն աշխարհն այս պահին շատ ունի։

Pantone-ի ներկայացուցիչների խոսքերով վիրտուալ աշխարհը «անմարդկայնացնում» է մեր կյանքում առկա շատ երևույթներ, այդ պատճառով մարդիկ ինտուիտիվ կերպով փնտրում են գունային այնպիսի երանգներ, որոնք ունակ են ջերմության, հոգեկան հանգստության ու հարմարավետության զգացում փոխանցել։

Ինչպես միշտ Pantone-ը տարվա գույներին տվել է հատուկ անուններ «Անթերի մոխրագույն» (Pantone 17−5104 Ultimate Gray) և «Լուսավորող» (Pantone 13−0647 Illuminating), իսկ այս երկու գույների միությունը `«ուժի ու պոզիտիվի միասնություն»։

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2020 POINT89. All Rights Reserved.