Lifestyle

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

18/09/2016
cafesjian

Մի քանի տարի շարունակ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը կազմակերպում է«Եվրոպական ժառանգության օրեր» Երևանում, որի շրջանակներում արվեստասեր հանրությանը կներկայացվի հետաքրքիր միջոցառումների շարք: 

Ծրագիրը մեկնարկում է սեպտեմբերի 24-ին: ժամը 10:00 – 20:00 ԳԱԿ «Արծիվ» սրահում ներկայացվելու է նոր ցուցադրություն՝ «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը 3»: Կոլեկցիոները Բորիս Գալստյանն է, հավաքածուի մեջ ներառված են Մինասի, Վրույրի, Դեղձ Աշոտի աշխատանքները: Նույն օրը, ժամը 12:00 – 13:30-ը «Սասունցի Դավիթ» սրահում հնարավոր կլինի ներկա գտնվել «Սասունցի Դավթի ճանապարհով» խորագիրը կրող կրթական ծրագրին: Նշենք, որ սեպտեմբերի 24-ին մուտքը բոլոր ցուցասրահներ լինելու է ազատ: 

Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 25-ին «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը 3» ցուցադրությունը կրկին բաց կլինի այցելուների համար: Իսկ 12:00 – 13:30-ը «Ստեղծագործական սրահ»-ում կանցկացվի «Մի նկարի պատմությունը»՝ Մինաս Ավետիսյանի «Աղջիկը թաշկինակով» կրթական ծրագիրը: Այս օրը նույնպես բոլոր ցուցասրահներ մուտքը լինելու է ազատ

Միջոցառումների շարքը կշարունակվի սեպտեմբերի 28-ին: Ժամը 19:00 -ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում տեղի կունենա «Գութան» հայկական ազգային երգի և պարի փառատոնը: 

Իսկ սեպտեմբերի 30-ին, ժամը 18:30 ելույթ կունենա «Կարին» ավանդական ժողովրդական պարերի համույթը: 

 

Save

Կարդալ նաև

Մեկնաբանել