FEMMEStyle

ԵՎ ԿՐԿԻՆ CHANEL. ԱՊՐԱՆՔԱՆԻՇԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է «BE MY BABY» ԳԱՐՈՒՆ-ԱՄԱՌ 2021 ԿՈՒՏՅՈՒՐԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

10/03/2021

Ցուցադրությունը հերթական անգամ տեղի է ունեցել Փարիզում, սակայն համավարակով պայմանավորված հյուրերը սակավաթիվ էին։


Դեֆիլեի թեման ընտանեկան տոնակատարությունն է, օրինակ, հարսանիք, որն անցկացնում են մաքսիմալ շքեղ ոչ միայն Ritz հյուրանոցում, այլև Ֆրանսիայի հարավում գտնվող ընտանեկան ֆերմայում։ Այդ է պատճառը, որ հավաքածուի մեջ ներառվել են զգեստներ բոլոր տարիքի կանանց համար. և՜ մայրիկների, և՜ մորաքույրների, ովքեր նախապատվությունը տալիս են դասական թվիդին, և՜, օրինակ, դեռահաս քրոջ համար, ով երազում է ճոխ կիսաշրջազգեստի կամ համարձակ մինիի մասին։

Որպես հարգանքի տուրք Chanel ապրանքանիշի հիմնադրին՝ հավաքածուի մեջ անմասն չեն մնացել առնական ուրվագծերով ռետրո աղջիկների կերպարները. տղամարդկանց զգեստապահարանի իրերը կանացի դարձնելու ավանդույթը, որի սկիզբը դրել էր Կոկո Շանելը, մինչ օրս ակտուալ է, պարզապես այս սեզոն դրա մասին խոսում են փոքր ինչ կատակելով, առանց գենդերային բարձրակոչ հայտարարությունների։

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2020 POINT89. All Rights Reserved.