LifestyleMusic

«ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՍԿԱԴ» | ՎԱՀԱԳՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՋԱԶԶ ՏՐԻՈ

02/09/2016
Classical Music Series & Music Cascade_Sept 3
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը «Երաժշտության կասկադ» շարքի շրջանակներում սեպտեմբերի 3-ին ներկայացնում է «Վահագն Հայրապետյան ջազ տրիո»-ին:
Մասնակցում են՝ Վահագն Հայրապետյան  (դաշնամուր), Սիմոն Դոլմազյան (բաս), Արման Մնացականյան (հարվածային գործիքներ):

Համերգի սկիզբը՝ 20:00-ին: Տոմսի գինը՝ 3,000 ՀՀ դրամ:

Տոմսերի ամրագրման և մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 10 567262:

Դուք կարող եք պատվիրել Հատուկ միջոցառումների սրահի Ձեր նախընտրած սեղանը: Նշեք դա տոմս գնելիս, և ԳԱԿ-ը կամրագրի սեղանը հատուկ Ձեզ համար:

Դարձեք Գաֆէսճեան արվեստի կենտրոնի անդամ և անվճար դիտեք ԳԱԿ-ի ցուցադրությունները, ստացեք 10% զեղչ բոլոր հատուկ միջոցառումների` այդ թվում համերգաշարերի և դասախոսությունների համար, ինչպես նաև Թանգարանի խանութի ողջ տեսականու համար:

Սիրով տեղեկացնում ենք նաև, որ երաժշտական ծրագրերի տոմսերով կարելի է մեկ անվճար այց կատարել թանգարանի բոլոր ցուցասրահները` համերգի օրվանից մեկ շաբաթվա ընթացքում:

 

Save

Կարդալ նաև

Մեկնաբանել