BooksLifestyle

Ի՞ՆՉ Է ԿԱՐԴՈՒՄ ԵՐԵՎԱՆԸ | ՇԱԲԱԹՎԱ ԲԵՍԹՍԵԼԼԵՐ ԳՐՔԵՐԸ

27/08/2016
2016-27-8--19-53-00

Գրքեր, որոնք այս շաբաթ ամենից շատ պահանջարկն են ունեցել մեր գրքասեր հասարակության շրջանակներում:

Շաբաթվա բեսթսելլերները ներկայացնում ենք «Բուկինիստ» գրախանութների ցանցի հետ համատեղ:

ՌԵՅ ԲՐԵԴԲԸՐԻ | «ՖԱՐԵՆՀԱՅԹ 451»

ՖԱՐԵՆՀԱՅԹ 451

«Բուկինիստ» գրախանութ, 8000 դր.

Հրկիզող Գայ Մոնթագի ընտանիքը տան հեռուստապատերն են, որոնց ստեղծած իրականության գրկում ապրում է Միլդրեդը՝ նրա կինը: Ամերիկյան զվարճանքի հասարակությունը վաղուց այլևս չի հանդուրժում գրքեր՝ համարելով դրանք դժբախտության աղբյուր, իսկ թաքստոցները կամովին մատնում է հրկիզողներին: Շուտով, սակայն, գրքեր կգտնվեն նաև Մոնթագի տանը: Ֆիզիկական փախուստը նաև մտածելու սովորույթին վերադառնալու ճանապարհն է: Մոնթագը լքում է քաղաքը: Այնտեղ արդեն իսկ սկսել էր պատերազմը: Գետը նրան տանում է դեպի երկրի խորքը, որտեղ նրան դիմավորում են գիրք-մարդիկ… 


ԳԱԲՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍ | «100 ՏԱՐՎԱ ՄԵՆՈՒԹՅՈՒՆ»

«Հարյուր տարվա մենություն» Գաբրիել Գարսիա Մարկես

«Բուկինիստ» գրախանութ, 6000 դր.

Սա լատինամերիկյան և համաշխարհային գրականության գլուխգործոցներից և Գաբրիել Գարսիա Մարկեսի ամենահայտնի երկերից մեկն է: Գիրքը պատմում է գնդակահարությանը պատի մոտ կանգնած սպասող գնդապետ Աուրելիո Բունդիայի հեռավոր երեկոյի մասին հիշողությունները, երբ հայրը նրան վերցրեց իր հետ տեսնելու սառույցը: Հայերեն տարբերակը լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը: 


ՌԵՅ ԲՐԵԴԲԸՐԻ | «ԽԱՏՈԻՏԻԿԻ ԳԻՆԻ»

ՌԵՅ ԲՐԵԴԲԸՐԻ | «ԽԱՏՈԻՏԻԿԻ ԳԻՆԻ»

«Բուկինիստ» գրախանութ, 5000 դր.

«Խատուտիկի գինի» գրքում, որը մի հիշարժան ամռան հուզաթրթիռ ժամանակագրությունն է, հենց «ամռան համն» է լեզվին, ամառը՝ ինքնին՝ «բռնած ու խցանած»: Բացելով «հիշողության մառանները»՝ Բրեդբըրին մեծ գրողին վայել վարպետությամբ իր պատմությունները շաղախում է խենթ ռոմանտիզմի, նրբին բանաստեղծականության ու անմոռանալի հումորի վառվռուն ցոլքերով, որոնք «Խատուտիկի գինին» դարձնում են ամեն տարիքի և կարգի ընթերցողին սրտամոտ հազվագյուտ գիրք:


ԱՐՄԱՆ ՌԵՎԱԶՅԱՆ | «МАКАРАЦ»

ԱՐՄԱՆ ՌԵՎԱԶՅԱՆ | «МАКАРАЦ»

«Բուկինիստ» գրախանութ, 23000 դր.

Ուր գնացին շումերները և որտեղից հայտնվեցին հայերը: Այս հարցերին նոր պատասխաններ է տալիս Արման Ռեվազյանի «Մաքառած» գիրքը: Հեղինակը ներկայացնում է նոր փաստեր և փաստարկներ հայ ազգի առաջացման և անվանակոչման վերաբերյալ, ինչպես նաև քաղաքակրթության առաջացման առաջին օջախներից մեկի՝ Արատտան քաղաք-պետության մասին: Շնորհիվ «Բուկինիստ» հրատարակչությանն այս գիրքը վերահրատարկվեց և կրկին հայտնվեց վաճառքում: 

Նյութը՝  ©Point89

Save

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.