BooksLifestyle

Ի՞ՆՉ Է ԿԱՐԴՈՒՄ ԵՐԵՎԱՆԸ | ՇԱԲԱԹՎԱ ԲԵՍԹՍԵԼԼԵՐ ԳՐՔԵՐԸ

13/08/2016
feature

Գրքեր, որոնք այս շաբաթ ամենից շատ պահանջարկն են ունեցել մեր գրքասեր հասարակության շրջանակներում: 

Շաբաթվա բեսթսելլերները ներկայացնում է «Բուկինիստ» գրախանութների ցանցը: 

ՄԱՐԿ ԱՐԵՆ | «ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂ ԾԱՂԿՈՒՄ ԵՆ ՎԱՅՐԻ ՎԱՐԴԵՐ. ԱՆԱՏՈԼԻԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ»

ՄԱՐԿ ԱՐԵՆ | ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂ ԾԱՂԿՈՒՄ ԵՆ ՎԱՅՐԻ ՎԱՐԴԵՐ. ԱՆԱՏՈԼԻԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

«Բուկինիստ» գրախանութ, 1900 դր.

Գիրքը հեղինակի երկրորդ ծավալուն վեպն է: Վեպը նկարագրում է հայատյաց  թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծերության հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ դա հայերեն է, իր ծնողներն էլ՝ հայեր են: Նույն զինվորականն այնուհետև ողջ կյանքում շարունակում է փնտրել հայ ծնողների գերեզմանները՝ առանց իմանալու, որ իր՝ հայ լինելու լուրը թյուրիմացությունն էր:


ԱՆՏՈՒԱՆ ԴԸ ՍԵՆՏ ԷՔԶՅՈՒՊԵՐԻ | «ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆԸ»

ԱՆՏՈՒԱՆ ԴԸ ՍԵՆՏ ԷՔԶՅՈՒՊԵՐԻ | «Փոքրիկ Իշխանը»

«Բուկինիստ» գրախանութ, 1490 դր.

Ստեղծագործություն, որը տարիներ շարունակ չի լքում բեսթսելլերների ցանկը: Գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1943 թվականին և համարվում է էքզյուպերիի ամենահայտնի ստեղծագործությունը: Այն թարգմանվել է 190 լեզուներով և վաճառվել ավելի քան 90 միլիոն տպաքանակով ամբողջ աշխարհում: Իսկ, թե ինչ սյուժե է ներկայացված գրքում, կարծում ենք՝ բոլորդ էլ գիտեք:


ՄՈՅԵՍ ՋՈՋՈ | «ДО ВСТРЕЧИ С ТОБОЙ»

ՄՈՅԵՍ ՋՈՋՈ | «ДО ВСТРЕЧИ С ТОБОЙ»

«Բուկինիստ» գրախանութ, 4100 դր.

Գրքի հերոսուհի Լու Քլարկն անգիր գիտի, թե քանի քայլ է իր տնից մինչև ավտոբուսի կանգառը: Նա սիրում է իր աշխատանքը սրճարանում և գիտի, որ չի սիրում իր զուգընկերոջը՝ Պատրիկին: Նա չգիտի, որ շուտով կկորցնի իր աշխատանքը և որ մեծ ջանքեր են պահջվելու իր գլխին կոտրված խնդիրները հաղթահարելու համար: Ուիլ Թրեյնորն էլ, գրքի մյուս հերոսը, ավտովթարից հետո կորցրել է ապրելու ցանկությունը և համոզված է, որ պետք է որևէ ելք գտնել՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Նա անգամ չէր կարող պատկերացնել, որ մեկ օր իր կյանքում կհայտնվի Լուին և կլցնի իր կյանքը նոր գույներով:


ՄՈՅԵՍ ՋՈՋՈ | «ПОСЛЕ ТЕБЯ»

ՄՈՅԵՍ ՋՈՋՈ | «ПОСЛЕ ТЕБЯ»

«Բուկինիստ» գրախանութ, 4100 դր.

Ստեղծագործությունը նույն հեղինակի «До встречи с тобой» գրքի պատմության շարունակությունն է: Այժմ Լի Քլակը կորցրել է իր սիրելիին, ապրում է առօրյա տաղտկալի կյանքով: Ուիլ Թրեյնորի հետ անցկացված վեց ամիսները փոխեցին նրա կյանքը: Չնախատեսված հանգամանքները Լուին ստիպում են վերադառնալ իր ընտանիքի մոտ և ամենինչ սկսել զրոյից:


ԳԱԲՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍ | «ՍԵՐԸ ԺԱՆՏԱԽՏԻ ՕՐԵՐԻՆ»

ԳԱԲՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍ | «ՍԵՐԸ ԺԱՆՏԱԽՏԻ ՕՐԵՐԻՆ»

«Բուկինիստ» գրախանութ, 2900 դր.

Կյանք եւ մահ՝ ճակատագրի երկու զուգահեռ ճանապարհներ։ Որքա՞ն է ապրում սերը։ Մարկեսն իր եզրակացությունն ունի։ Մահը սարսափելի չէ, սարսափելին մեռնելն է առանց սիրո։ Իսկ ի՞նչ է սերը՝ իլուզիա, երա՞զ, երազա՞նք, այն երիտասարդ սրտերի խաբկա՞նք է, ինչ էլ լինի գլխավոր հերոսն ամբողջ կյանքում քայլում է դեպի իր սերը:

 

Նյութը՝  ©Point89

 

Save

Save

Կարդալ նաև

Մեկնաբանել