LifestyleTravel

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿՂԶԻՆԵՐՆ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳՍՏԻ ՀԱՄԱՐ

23/07/2016
thumb_48276_material_big

Կիլոմետրեր ձգվող ծովափեր, փիրուզագույն ջրածոցեր, արմավենիներ, հյուրանոցներ, որոնք տեղակայված են ջունգլիների կենտրոնում, արևադարձային մրգերի ու հետաքրքիր ծովամթերքի առատություն և, իհարկե, անծայրածիր ծով  ու օվկիանոս: Հենց սա է, որ կարելի է որակել, որպես ՛՛դրախտ երկրի վրա՛՛: 

Տարիներ շարունակ նմանատիպ հանգստի սիրահարների քանակն ոչ միայն չի պակասում, այլ, ընդհակառակը, միայն ավելանում է: Առօրյա ծանրաբեռնվածությունից, լարված աշխատանքային ամիսներից հետո, թերևս, այսպիսի կղզիներում հանգիստը նպաստում է էներգիայի լիարժեք վերականգնմանը և նոր ոգեշչնվածությամբ լցվելուն: 


| ՇՐԻ – ԼԱՆԿԱ |

Փափուկ, ավազուտ ծոցափ, լազուր ջուր և շուրջբոլորը կոկոսի ծառեր, որոնք թեքվել են Հնդկական օվկիանոսի ուղղությամբ: Շրի-Լանկա կղզու ծովափերը համարվում են ամենագեղեցիկներից մեկը ողջ Ասիայի տարածքում:


| ՍԱՆՏՈՐԻՆԻ, ՀՈՒՆԱՍՏԱՆ |

Այն, որ Հունաստանը հանգստյան թոփ ուղղություններից մեկն է, գիտեն բոլորը: Բայց հենց Սանտորինի կղզին է, որն այցելելով կարելի է միանշանակ պատասխան ստանալ, թե ինչով է լավ Հունաստանը: Մաքրամաքուր ծովափ, որը ծածկված է հրաբխային ավազով, Էգեյան ծովի ջուր, ռոմանտիկ մայրամուտներ և ճարտարապետական գեղեցիկ վայրեր: Այստեղ տեղակայված հյուրանոցներից յուրաքանչյուրից բացվում է աննկարագրելի գեղեցկության տեսարան: 


| ՄԱԼԴԻՎՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ |

Հանուն սպիտակ ավազուտ ծովափների, կանաչ արմավենիների ու բազմագույն մարջանների՝ աշխարհի բոլոր ծայրերից մարդիկ փորձում են գոնե մեկ անգամ իրենց կյանքում հանգստանալ Հնդկական ծովում 765 կիլոմետր երկարությամբ ձգվող Մալդիվյան կղզիներում: Ինչպես նշում են այս կղզիներն այցելած զբոսաշրջիկները, այս վայրը մաքսիմալ համապատասխանում է ՛՛դրախտ երկրի վրա՛՛ արտահայտությանը: Այն հետաքրքիր է նաև էքստրեմալ հանգիստ նախընտրողների համար, քանի որ զբոսաշրջիկները կարող են զբաղվել դայվինգով, սերֆինգով և այլ ջրային էքստրեմալ ժամանցով: 


| ՊԽՈՒԿԵՏ, ԹԱՅԼԱՆԴ |

Թայլանդական հետաքրքիր ու տեսարժան այս կղզին կարելի է յուրաքանչյուր անգամ բացահայտել յուրովին: Իդեալական բնություն, թաքնված ու հանգիստ ծովափեր, հյուրանոցներ տեղակայված ջունգլիների սրտում և համեղ ուտելիք: Եվ այս ամենին գումարած՝ տարին 12 ամիս տևող ամառ:


| ԲԱԼԻ |

Ինդոնեզիական օրհնված կղզի, որի ափերը միաժամանակ ողողում են Հնդկական և Խաղաղ օվկիանոսի ջրերը: Խորհրդավոր կղզի, որի յուրաքանչյուր անկյունում կարող ես ականատեսը լինել ապշեցուցիչ գեղեցկության բնությանը:

 

Save

Կարդալ նաև

Մեկնաբանել