BUSINESSNews

«Կաթը սեր է». «Yeremyan Projects»-ն այսուհետ ներկայացնում է նաև կաթնամթերքի տեսականի

15/09/2020

Շատերս այցելում ենք «Yeremyan Projects»-ի կողմից ներկայացվող ռեստորանները («Sherep», «Լավաշ», «Պանդոկ Երևան», «Սմոքինգ շեֆ», «Լիվինգսթոն»), վայելում մատուցվող համեղ ուտեստները և ամեն անգամ համոզվում, որ «Yeremyan Projects» և «որակ» բառերն իրար հոմանիշ են։

Հաճելի է արձանագրել, որ այդ որակի ներքո այսուհետ «Yeremyan Projects»-ն իր հավատարիմ հաճախորդներին և ոչ միայն, նույն ապրանքանիշի ներքո ներկայացնում է սեփական ֆերմայում արտադրվող կաթնամթերքի տեսականին։

Ընկերությունն առաջինն էր, որ Հայաստանում իր ընկերության գործունեության հիմքում դրեց «Սերմից՝ սեղան» (From seed to table) հայեցակարգը, ինչը լավագույն լուծումն էր ռեստորանային բիզնեսի և զինծառայողների սննդի կազմակերպման ծրագրերի համար մատակարարվող մթերքների որակն ապահովելու և վերահսկելու առումով։

Կաթ, մածուն, թթվասեր, կաթնաշոռ, կարագ, քամած մածուն, պանրի տարբեր տեսակներ՝ լոռի, բուրրատա, մոցառելլա, սուլուգունի. երևանյան վաճառասրահներում ներկայացված է կաթնամթերքի լայն տեսականի, որը ոչնչով չի զիջում եվրոպական որակային չափանիշներին։ Եվրոպականին համապատասխանող որակն ապահովվում է նախևառաջ նույնական մոտեցումների և տեխնոլոգիաների կիրառմամբ։ Որակի առաջնային երաշխիքներից են եվրոպայից ներկրված մաքրացեղ անգուս, ֆլեկվի և հոլշտեյն տոհմային բարձրարժեք գենետիկայով խոշոր եղջերավոր կենդանիները: Բարձրորակ կաթի արտադրության համար ներդրվել է միջազգային չափանիշներին համապատասխան տեխնիկա և սարքավորումներ, կովերի կերակրման և պահման առաջադեմ մեթոդաբանություն։

«Yeremyan Products»-ի որակյալ կաթի հիմնական երաշխիքներից է ֆերմայում իրականացվող մեքենայացված կիթը, որը բացառում է կաթի շփումն արտաքին միջավայրի հետ՝ պահպանելով համային և որակական հատկանիշները:

«Yeremyan Products»-ը ստեղծում է կաթի ու կաթնամթերքի օգտագործման նոր մշակույթ, որի վառ օրինակն էր «Կաթը սեր է» խորագրով տեղեկատվական արշավը, որի պաստառները կարելի է տեսնել Երևանի տարբեր հատվածներում։

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2020 POINT89. All Rights Reserved.