BUSINESSNews

ԲՈԼՈՐԸ ՄԵԿԻ ՀԱՄԱՐ ԵՎ ՀԱԿԱՌԱԿԸ | ՀԱՅ ԴԻԶԱՅՆԵՐՆԵՐԻ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԱԿՑԻԱՆ

03/08/2016

Բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են և նախընտրում են կրել հայ դիզայների զգեստներն ու աքսեսուարները, այսուհետ ունեն հիանալի հնարավորություն մեկ առևտրային հարթակից ծանոթանալ նրանցից շատերի աշխատանքներին և միաժամանակ հաճելի գնումներ կատարել:

«Տաշիր» առևտրի կենտրոնի 4-րդ հարկում իր դռներ է բացել «Armenian Brands» առևտրային միասնական հարթակը, որտեղ կողք կողքի ցուցադրված են հայ ճանաչված և սկսնակ դիզայների աշխատանքները: «Armenian Brands» առևտրային հարթակի նպատակը հայկական նորաձևության ճանաչողականության և հասարակության շրջանակում հայ դիզայներների աշխատանքների պահանջարկի բարձրացումն է:

Այս գաղափարին ընդառաջ օրերս 44 Sky Bar-ում «Armenian Brands» առևտրային հարթակի կողմից իրականացվեց «Բոլորը մեկի համար և հակառակը» նկարահանում-ակցիան: Նկարահանումը ներկայացնում է կերպարներ, որտեղ հայ դիզայներները կրում են իրենց գործընկեր դիզայներների աշխատանքները, այսպիսով աջակցելով միմյանց արտադրանքի առաջխաղացմանը և հետաքրքիր գաղափարներ տալով Made in Armenia հագուստներով և աքսեսուարներով թրենդային look-եր կազմելու համար:

Ֆոտոշարքի կերպարները կազմվել են Biayni, Anahit Simonyan Fashion, Petoor, LOOM Weaving, Bamboo Panda, RAF KANIAN Shoes, Amore, Nelly Serobyan Fashion, The Workshop, The Muse, ArmiMarti ապրանքանիշների արտադրանքների համադրումներով:

Armenian brands

Armenian Brands

Armenian Brands

Armenian brands

Armenian Brands

Armenian brands

Armenian brands

Լուսանկարները՝ Տաթև Բաղդասարյանի
Նյութը՝  ©Point89

 

Save

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2020 POINT89. All Rights Reserved.