BridalBridal Trends

ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ԴԻՄԱՀԱՐԴԱՐՈՒՄ | ՍԵԶՈՆԻ ԱԿՏՈՒԱԼ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ

24/07/2016
rtw_n.y._spring_summer_16_pamella_roland_im4521951

Հետզհետե հարսանեկան դիմահարդարումն էվոլուցիա է ապրում: Ավանդական տարբերակները, մասնավորապես՝ այդքան կիրառելի ″smokey-eyes″-ն ու արհեստական թարթիչները, զիջում են իրենց տեղն ակտուալ ու հետաքրքիր դիմահարդարման տարբերակներին: 

Հիմք ընդունելով գարուն-ամառ ՛16 սեզոնի հավաքածուների ցուցադրությունների ժամանակ ներկայացված դիմահարդարումները և ոլորտի մասնագետների խորհուրդները՝շեշտը պետք է դնել բնական դիմահարդարման տարբերակների վրա, որոնք լավագույնս կընդգծեն դիմագծերը, կքողարկեն թերությունները  և առավել համահունչ կհամադրվեն  հարսանեկան կերպարի հետ: 

| ԴԻՄԱՀԱՐԴԱՐՈՒՄ ԱՌԱՆՑ ԴԻՄԱՀԱՐԴԱՐՄԱՆ | 
Կերպարը՝ John Galliano, գարուն-ամառ ՛16 հավաքածուի ցուցադրություն

Կերպարը՝ John Galliano, գարուն-ամառ ՛16 հավաքածուի ցուցադրությունից

Միգուցե առաջին հայացքից այս կերպարը բավական տոնական տպավորություն չթողնի: Այնուամենայնիվ սա սեզոնի գլխավոր թրենդն է: Նմանատիպ դիմահարդարում ստանալու պարագայում շեշտը դրվում է հարթ և առանց որևէ թերությունների մաշկի տոն ստեղծելու վրա, որի համար, բացի քողարկող քսուքների, մասնագետները կիրառում են նաև հոնքերի ձևը ֆիքսող թափանցիկ գել և խիտ հոնքեր ստեղծելու համար նախատեսված համապատասխան երանգի մատիտ, մուգ շագանակագույն թարթչաներկ և շրթունքների անգույն փայլ: 

| ԴԱՍԱԿԱՆԸ ՄԻՇՏ ՆՈՐԱՁԵՎ Է | 
Կերպարը՝ Celine, գարուն-ամառ ՛16 հավաքածուի ցուցադրությունից

Կերպարը՝ Celine, գարուն-`ամառ ՛16 հավաքածուի ցուցադրությունից

Բարակ, սև սլաքներ և ալ կարմիր շրթներկ: Այս դասական տարբերակից կարելի է մի փոքր շեղվել` աչքի սլաքներն ոչ սիմետրիկ անելով և այտերին մի փոքր կարմրաներկ կիրառելով: 

| ԴԵՄ ԳՆԱԼՈՎ ՄԻՆԻՄԱԼԻԶՄԻՆ | 
Կերպարը՝ Barbara Bui, գարուն-ամառ ՛16 հավաքածուի ցուցադրությունից

Կերպարը՝ Barbara Bui, գարուն-ամառ ՛16 հավաքածուի ցուցադրությունից

Քսուքային կառուցվածք ունեցող մուգ մարգատյա երանգի  ստվերաներկերը վիզուալ փոխում են աչքի ձևը՝  հայացքն ավելի ընդգծված դարձնելով: Նման դիմահարդարումն առավել երկար պահելու համար, մասնագետները ստվերաներկը քսելուց առաջ կիրառում են համապատասխան հիմքային քսուք: 

| ՍՊԻՏԱԿՆ ԵՐԲԵՔ ՇԱՏ ՉԻ ԼԻՆՈՒՄ | 
Կերպարը՝ Pamella Roland, գարուն-ամառ ՛16 հավաքածուի ցուցադրությունից

Կերպարը՝ Pamella Roland, գարուն-ամառ ՛16 հավաքածուի ցուցադրությունից

Սպիտակն երբեք շատ չի լինում, այն էլ՝ հարսանիքին: Կոպերի վերևի հատվածի վրա կարելի է կիրառել շագանակագույն երանգի ստվերաներկ, իսկ կոպի ներքևի՝ շարժուն հատվածն ընդգծել սպիտակ, կամ բաց բեժ ու վարդագույն երանգի ստվերաներկերով: Թարթչաներկը և աչքի մատիտը կիրռելի է միայն վերևի շերտի թարթիչների հատվածում, իսկ ստորին հատվածի թարթիչներն անհրաժեշտ է ներկել սպիտակ գույնի թարթչաներկով: Նման դիմահարդարման հետ կարելի է օգտագործել բաց, բնականին մոտ երանգներ ունեցող շրթներկ: 

| ԱՐԱԳ ԵՎ ՏՊԱՎՈՐԻՉ | 
Կերպարը՝ Delpozo, գարուն-ամառ ՛16 հավաքածուի ցուցադրությունից

Կերպարը՝ Delpozo, գարուն-ամառ ՛16 հավաքածուի ցուցադրությունից

Նմանատիպ դիմահարդարում ստանալու համար պահանջվում է մինիմալ ժամանակ և մինիմալ միջոցներ: Հիմնական շեշտը դրված է հոնքերի և աչքերի փայլուն ստվերաներկի վրա: Իր տեսակով այս դիմահարադարումն առավել կիրառելի է բացօթյա, ծովափնյա հարսանեկան արարողությունների ժամանակ: 

Save

Save

Կարդալ նաև

Մեկնաբանել