BridalBridal Trends

ՊԱՐԶՈՒԹՅԱՆ ՇՔԵՐԹ | ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ՍԱՆՐՎԱԾՔՆԵՐ

07/07/2016
Galia Lahav Bridal Fashion Week Spring/Summer 2017 - Presentation

Ընդունված է տարվա տաք ամիսները համարել wedding boom-ի ժամանակահատված: Բացատրություն, իհարկե, այս երևույթին կա. հարսանեկան երեկույթի կազմակերպման հետաքրքիր վայրերի առատություն, բավականին պասիվ շրջան աշխատանքի և այլ ծանրաբեռնվածությունների տեսանկյունից, և, ամենակարևորը, հնավարություն ընտրել հարսանեկան ամենահամարձակ զգեստը: Իսկ զգեստն ամբողջական չի լինի առանց տպավորիչ և մինչև մանրուքները մտածված սանրվածքի:

Ժամանակի ընթացքում բարդ սանրվածքները սկսեցին զիջել իրենց դիրքերը: Արդյունքում՝ այսօր նորաձև են այնպիսի սանրվածքներ, որոնք հնարավոր է ստանալ 5-10 րոպեների ընթացքում:

Սանրվածքներ, որոնք լրացված են ծաղկային էլեմենտներով, ամրակներով, համեստ դիադեմաներով, պոչիկներ, հյուսեր և անփույթ մազափնջեր: Յուրաքանչյուր հարսնացու, վստահաբար, կգտնի այն, ինչ առավել կհամապատասխանի իր խառնվածքին և մտածված կերպարին:

Կարդալ նաև

Մեկնաբանել