BooksLifestyle

ՀՈՒԼԻՍ ԱՄՍՎԱ MUST READ ԳՐՔԵՐԸ

06/07/2016
Beach_Read_Nasos_Zovoilis_251855-590x420

Կարդալը նորաձև է: Նրանց համար, ովքեր պատրաստվում են վայելել իրենց հասանելի ամառային արձակուրդը և, իհարկե, նրանց համար, ովքեր երբեք դեմ չեն ընթերցել հերթական հետաքրքիր գիրքը, սիրով ներկայացնում ենք մի քանի աղմկոտ bestseller ստեղծագործություններ, որոնք առավել հարմար են այս շրջանում ընթերցելու համար:

Հարրի Փոթերի (Harry Potter) սիրահարները շունչը պահած սպասում են, թե ինչպես հուլիսի 31-ին, որն, ի դեպ,  հենց Հարրի Փոթերի ծննդյան օրն է, լույս է տեսնելու իրենց սիրելի հերոսի մասին պատմող թվով 8-րդ գիրքը: Ջոան Ռոուլինգը (Joanne Rowling) հերթական գիրքը վերնագրել է որպես ՝ «Հարրի Փոթերը և անիծված երեխան» (“Harry Potter & the Cursed Child”) : Այս անգամ հեղինակը մի փոքր շեղվել է գրքի սովորական ֆորմատից` պատմվածքը ներկայացնելով պիեսի տեսքով: Վերջինիս հիման վրա ներկայացում բեմադրելու աշխատանքներն արդեն իսկ սկսված են:

Гарри Поттер и проклятое дитя

Սթիվեն Քինգի (Stephen King)  նոր գիրքն իր մեջ ներառում է 20 պատմվածք, որոնք ինչպես միշտ ներկայացված են տարբեր ժանրերում և գործողությունների զարգացման նորարարությամբ: Հավաքածուն կրում է «Лавка дурных снов» անվանումը: Առավել առանձնացվում են հավաքածուի մեջ ներառված «Դյունա» և «Բեթմանը և Ռոբինը վիճում են» պատմվածքները:

«Лавка дурных снов»

Անգլիացի հայտնի բիզնես – վերլուծաբան, տնտեսագետ և հասարակական գործիչ Դեվիդ Բոյլը (David Boyle) կրկին փորձեց իր ուժերը գրքի հեղինակի կարգավիճակում: Դեվիդ Բոյլի ստեղծագործությունները հետաքրքիր են նրանով, որ վերջիններս ներկայացնում են պատմություններ տնտեսագիտական թեորիաների տեսանկյունից: Դրան գումարած սրամտությունը, որը հատուկ է բոլոր անգլիացիներին: «Путеводитель по англичанам» ստեղծագործությունը ճամփորդական գրականություն է, որը գրված է խորիմաստությամբ, ինտելեկտով, հումորով և յուրահատուկ ոճով: Գիրքը կպատմի, թե ինչ է նշանակում անգլիացի լինելը:

«Путеводитель по англичанам»

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.