Ղարսեցի հայուհիների շրջազգեստը մետաքսից էր, բաճկոնակը կարված էր մուգ կարմիր թավիշից, որն ասեղնագործված էր ոսկե թելերով:
Հայուհիները գլխին դնում էին ավանդական վարդը՝ կոպին, որը նույնպես թավիշից էր, ճակտնոցը զարդարված էր ասեղնագործ ծաղիկներով և ոսկե դրամներով: Քունքերից կախված էին մարգարտյա քունքազարդեր, որոնց ծայրերին կարված էին ոսկե դրամներ: Վարդի (կոպի) վրա գցում էին երկու մետր երկարություն ունեցող ժանեկավոր քող:
Լուսանկարները՝ ՀՊՊԹ Լուսանկարների ֆոնդ
Նյութը՝ ©Point89