Ղարսի հայուհու ամառային տարազի վերնազգեստը կարված է եղել ծաղկավոր դիպակ կտորից, ունեցել է երկար թևեր ու թեզանիկներ: Զգեստը համադրված է եղել կարմիր մուգ թավշից կարված գոգնոցով, որը զարդարված է եղել ոսկեթել ասեղնագործություններով:
Մեջքին ղարսի հայուհին կրել է նաև մետաքսե թելերից գործած գոտի, որի երկարությունն եղել է մոտավորապես երեք մետր և որը զարդարված է եղել զանազան նախշերով, իսկ ծայրերերին եղել են մետաքսե թելերից փնջեր:
Որպես գլխի աքսեսուար՝ կիրառվել է ավանդական վարդը՝ կոպին, որը բաղկացած է եղել ոսկե ճակտնոցից, մարգարտյա քունքազարդերից և վարդի վրա ամրացված շատ նուրբ քողից:
Լուսանկարները՝ ՀՊՊԹ Լուսանկարների ֆոնդ
Նյութը՝ ©Point89