ARTLifestyle

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ | ԵՐԵԿՈ ՆՎԻՐՎԱԾ ՄԱՐԿՈՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ

16/08/2016
Marcos Grigorian

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Հանդիպում արվեստի հետ» միջոցառումների շարքը մեկնարկել է 2010թ. հոկտեմբերից և նվիրված է հայ և համաշխարհային արվեստագետներին և մշակութային կարևորագույն իրադարձություններին:

Այս անգամ օգոստոսի 18-ին, ժ. 18:30-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) «ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ» շարքը ներկայացնում է հատուկ երեկո՝ նվիրված մեծանուն արվեստագետ Մարկոս Գրիգորյանին՝ կենտրոնի «Մարկոս Գրիգորյան. Խաչմերուկներ» ցուցադրության շրջանակներում:

Երեկոն կմեկնարկի «Մարկոս Գրիգորյան. Խաչմերուկներ» ցուցադրության դիտմամբ ԳԱԿ-ի «Սասունցի Դավիթ» պարտեզի և «Արծիվ» սրահներում: Միջոցառումն այնուհետև կշարունակվի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում, որտեղ արվեստաբան Իվեթ Թաջարյանը հանդես կգա Մարկոս Գրիգորյանի արվեստի մասին բանախոսությամբ:

Միջոցառման մուտքն անվճար է` նախնական գրանցմամբ:

Հիշեցնենք, որ Մարկոս Գրիգորյանը մասնակցել է բազմաթիվ անհատական և խմբային ցուցադրությունների Իրանում, Իտալիայում, Ֆրանսիայում, ԱՄՆում, Գերմանիայում, Հորդանանում, Կիպրոսում և Հայաստանում: Բացի Հայաստանի մի շարք թանգարանների հավաքածուներից, նրա ստեղծագործություններն ընդգրկված են նաև Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանի, Մետրոպոլիտեն թանգարանի, Ջոնսոն թանգարանի, Լոնդոնի Թեյթ Մոդեռնի, Թեհրանի Ժամանակակից արվեստի թանգարանի, Կայսրուհի Ֆարահ Փահլավիի, Նելսոն Ռոքֆելերի և այլ հավաքածուներում:

Տեղեկությունների կամ նախնական գրանցումների համար զանգահարել (+37410) 54 19 32 / 34:

Encounters with Art 18.08.2016

Save

Կարդալ նաև

Մեկնաբանել