ArmenianTaraz

ՄՈՔՍԻ ԿՆՈՋ ՏԱՐԱԶ

11/08/2016
2016-02-8--00-25-26

Մոքսի կինը գլխին կրել է փայտից պատրաստված կոտ, որը ծածկված էր կարմիր մետաքսյա կտորով: Գծավոր կտորից կարված երկարաթև բաճկոնի վրայից հագնում էին նուրբ շալ, կարմիր կտորից կարված վերնազգեստ: Նույն կտորից էր նաև փեշը:

Գոտին գծավոր բրդե կտորից էր և ուներ շուրջ չորս մետր երկարություն: Գոտին մի քանի շերտով փաթաթում էին մեջքին: Նրա ծայրերից կախում էին փնջիկներ:

Գոգնոցը բացառիկ էր իր տեսակի մեջ: Այն պատրաստում էին բրդե թելերից և զարդարում կոճակներով, կարմիր մարջաններով, կապույտ ուլունքներով և փնջերով: 

Տարազ

 

Լուսանկարները՝ ՀՊՊԹ Լուսանկարների ֆոնդ
Նյութը՝  ©Point89

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.