FASHIONFashion Trends

ՆՈՒՐԲ ՀԱՐՑ | ԻՆՉՊԵՍ ԱՅԺՄ ԿՐԵԼ ԶՈՒԳԱԳՈՒԼՊԱՆԵՐԸ

09/04/2017
feature2017

Ժամանակին զուգապուլպաները թաքցնում էին երկար շրջազգեստների տակ, բայց 60-ականներից ի վեր նրանք դարձան նորաձևության լիիրավ անդամ: Կխոսենք, թե ինչպիսի զուգագուլպաներ ընտրել և ինչպես կրել դրանք այս գարնանը: 

Գարուն/ամառ և pre-fall հավաքածուների ցուցադրություններին զուգագուլպաները ներկայացված էին իրենց ողջ բազմազանությամբ: Balenciaga-ն նախապատվությունը տվել էր վառ երանգի զուգագուլպաներին և լեգինսներին, Gucci-ն կարմիր, վառ-նարնջագույնին, ինչպես նաև լոգոներից կազմված պրինտով զուգագալուպաներին, իսկ Off-White-ը հակվել էր ավելի դասական տարբերակին՝ ներկայացնելով սև պուտավոր զուգագուլպաներ: Այս ամենը մեկ խոսքով կարելի է բնորոշել որպես 90-ականների վերադարձ: 

Դիզայներների կողմից սիրված գունավոր զուգագուլպաները ճիշտ է կրել խիտ կտորներից կարված և չեզոք երանգների (մոխրագույն, բեժ, սև) հագուստի հետ: Կարևորը չանտեսել ճիշտ կոշիկի ընտրությունը, որը ցանկալի է լինի բարձրակրունկ: Չմոռանաք, որ գունավոր զուգագուլպաները հարթ կոշիկներով կրելու դեպքում վիզուալ հաստացնում են ձեր ոտքերը: 

Balenciaga SS'17

Balenciaga SS’17

Gucci SS'17

Gucci SS’17

Off - White SS'17

Off – White SS’17

Շարունակելով սև զուգագուլպաների մասին խոսելը՝ հավելենք, որ նման մոդելներ առկա էին նաև Altuzarra, Saint Laurent հավաքածուներում: Որպես կանոն սև խիտ զուգագուլպաները չեն կրում բաց գույնի և թեթև ամառային զգեստների հետ: Իդեալական համադրություն են ստեղծում սև զուգագուլպաները դենիմի, գործվածքների և կաշվի հետ: Թավիշի դեպքում սև զուգագուլպաներ կարելի է կրել միայն, եթե կազմում եք casual look: Թավշե երեկոյան զգեստի դեպքում նման զուգագուլպաներն անտեղի են: Բարակ սև զուգագուլպաները լավագույն համադրությունն են 80-ականների ոճի կոկտեյլային զգեստների հետ, սազում են փայլուն մետաքսե կտորներին, ինչպես նաև մինի-շորտերին: 

Altuzzara SS'17

Altuzzara SS’17

Saint Laurent SS'17

Saint Laurent SS’17

Ինչ վերաբերում է մարմնագույն զուգագուլպաներին, ապա վերջիններիս կրումը, իհարկե, ոչ ոք չի արգելել, բայց նորաձևության աշխարհում նրանց նկատմամբ սկսել են մի փոքր սկեպտիկ վերաբերմունք ցուցաբերել: Կոնկրետ պատճառն ոչ ոք չգիտի: Կարծիք է շրջանառվում, որ խնդիրը լուսանկարահանման ընթացքում մարմնագույն զուգագուլպաների վրա առաջացող փայլն է, նրանց անբնական գույնը՝ հատկապես, երբ դրանք կրում են բաց մաշկ ունեցող գեղեցկուհիները: Մի խոսքով, մարմնագույն զուգագուլպաները հակասում են իրենց առաջնային նպատակին, այն է՝ լինել աննկատ: Բայց մեր ընթերցողի առջև արդար լինելու համար պետք է նշենք, որ շատ ընկերություններ ներկայացնում են 8 – 10 den խտության մարմնագույն զուգագուլպաներ, որոնք, իրոք, անտեսանելի են: 

Համարձակները կարող են զգեստապահարանները համալրել ցանցավոր զուգագուլպաներով՝ գրանժ ոճի մեջ: Այս զուգագուլպաները պետք է կրում են կարճ ջինսե տաբատների կամ միդի երկարության զգեստների և կիսաշրջազգեստների հետ: 

Chanel SS'17

Chanel SS’17

Gucci SS'17

Gucci SS’17

Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©GettyImages
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.