LifestyleTravel

2016-Ի ԹՈՓ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵՂՐԱՄՍԻ ՀԱՄԱՐ

03/08/2016
Վենետիկ, Իտալիա

Վայրեր, որոնք յուրահատուկ ռոմանտիկ տրամադրությամբ են լցված, և որտեղ նորապսակներից շատ շատերը ձգտում են անցկացնել իրենց մեղրամիսը:

Point89.am մեդիա հարթակը հարցում էր անցկացրել նորապսակների և այն զույգերի շրջանակներում, ովքեր մոտակա ժամանակահատվածում պատրաստվում էին ամուսնանալ՝ պարզելու համար, թե ուր կցանկանային մեկնել իրենց մեղրամսին: Շտապում ենք հրապարակել թոփ արդյունքները:

ՄԱԼԴԻՎՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ

Հանուն սպիտակ ավազուտ ծովափների, կանաչ արմավենիների ու բազմագույն մարջանների՝ աշխարհի բոլոր ծայրերից նորապսակները մեկնում են Հնդկական ծովում 765 կիլոմետր երկարությամբ ձգվող Մալդիվյան կղզիներ: Առավել մեծ պահանջարկ ունեն ծովափին տեղակայված փոքր առանձնատները, որոնք իրենց առանձնացված ծովափն ունեն ու այգիները, տարբերվող ինտերիեր ունեցող ռեստորանները և ստորջրյա սուզումները:

Մալդիվյան կղզիներ

Մալդիվյան կղզիներ

Հետաքրքիր է այցելել նաև Կունֆունադու կղզին, որը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Իսկ Բոլիֆուշի կղզու շրջակայքում սուզում իրականացնելու դեպքում 35 մետր խորության վրա կարելի է տեսնել խորտակված նավերի կմաղքներ:

Բոլիֆուշի, Մալդիվյան կղզիներ

Բոլիֆուշի, Մալդիվյան կղզիներ

ՀՈՒՆԱՍՏԱՆ

Հունաստանն իր այցելուներին առաջարկում է այն ամենը, ինչ պետք է լիարժեք հանգստի ու անմոռանալի մեղրամիս անցկացնելու համար: Սանտորինի կղզին կհիացնի հրաբխային ավազով ծածկված մաքրամաքուր ծովափով, Էգեյան ծովի ջրով, ռոմանտիկ մայրամուտներով և ճարտարապետական գեղեցիկ վայրերով:

Սանտորինի, Հունաստան

Սանտորինի, Հունաստան

Կիկլադյան կղզաշարքը, որի մասն է կազմում Սանտորինի կղզին, կազմում է կանոնավոր շրջան: Այստեղ հնարավոր է զբոսանք կազմակերպել զբոսանավով և ռոմանտիկ ֆոտոշարք պատվիրել Իյա քաղաքում: Այս քաղաքի սպիտակ պատերը և կապույտ գմբեթները պատկերող լուսանկարները հնարավոր է տեսնել Հունաստանի մասին պատմող բոլոր ուղղեցույցներում:

Սանտորինի, Հունաստան

Սանտորինի, Հունաստան

Բոլոր նրանք, ովքեր ավելի շատ նախընտրում են ժամանցն անցկացնել ակումբներում ու աղմկոտ երեկույթների միջավայրում, կարող են մեկնել Միկոնոս կղզի, որին վերջին շրջանում կոչում են նաև «Նոր Իբիցա»: Գնային տեսանկյունից այս վայրը հասանելի է ինչպես մեծահարուստներին, այնպես էլ միջին եկամուտ ունեցող մարդկանց:

Միկոնոս, Հունաստան

Միկոնոս, Հունաստան

Բնության սիրահարներին խորհուրդ է տրվում այցելել Հալկիդիկի թերակղզին: Այստեղ տեղակայված հյուրանոցներից գրեթե բոլորը շրջապատված են ձիթապտղի ծառերով, սոճիներով, խաղողի և պտղատու այգիներով:

Հալկիդիկի թերակղզի, Հունաստան

Հալկիդիկի թերակղզի, Հունաստան

ԻՏԱԼԻԱ

Հռոմը, Վերոնան և Վենետիկն երբեք չեն զիջում իրենց տեղերն աշխարհի ամենառոմանտիկ քաղաքների վարկանշային ցուցակում:

Հռոմ, Իտալիա

Հռոմ, Իտալիա

Ծովափնյա շրջաններում տեղակայված գեղեցիկ ճարտարապետությամբ վիլլաները, փիրուզագույն ծովը, ձիթենիները, արևի և կյանքի նկատմամբ սիրո իդեալական համակցումը, ու, չմոռանանք, շատ համեղ ուտելիքները: Ահա այսպիսի մեղրամիս է սպասվում նրանց, ովքեր կորոշեն մեկնել Իտալիա:

Իտալական վիլլա

Վիլլա Իտալիայում

Իսկ սիրո աստիճանն էլ ավելի բարձրացնելու համար, պարտադիր պետք է այցելել Վենետիկ՝ հայտնի Կազանովայի բնակավայրը:

Վենետիկ, Իտալիա

Վենետիկ, Իտալիա

Նյութը՝  ©Point89

Save

Save

Save

Save

Save

Կարդալ նաև

Մեկնաբանել