FASHIONFashion Trends

ՊԱՏՍՊԱՐՎԵԼ ՍՏՎԵՐՈՒՄ | ԱՄՌԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳԼԽԱՐԿՆԵՐԸ

06/07/2016
birgit-kos-for-giorgio-armani-spring-summer-2016-campaign-2

Այս ամառ, հիրավի, կարելի է համարել աքսեսուարներով հարուստ: Եվ չնայած, որ մեկ-մեկ եղանակն Երևանում ուժեղ տապից արագ վերափոխվում է անձրևի ու քամու, բայց, այնուամենայնիվ, սեզոնի մյուս թրենդային աքսեսուարի՝ գլխարկի կրելու արդիականությունը չի կորում:

Գլխարկների ոճային բազմազանությունը թույլ է տալիս համադրել վերջիններս տարբեր ձևածքների հագուստների հետ:

| ԴԱՍԱԿԱՆ | 

Դասական, էլեգանտ տարբերակներ, որոնք համադրելի են անգամ ամենախիստ ոճի կոստյումների հետ: Լավագույն օրինակը` Chanel գարուն-ամառ ՛16 սեզոնի հավաքածուի ցուցադրության ժամանակ ներկայացված կերպարներն են:

Chanel Spring/Summer ’16, Pret-à-Porter

Chanel Spring/Summer ’16, Pret-à-Porter

Chanel Spring/Summer ’16, Pret-à-Porter

| ԼԱՅՆԵԶՐ | 

Խոշոր և աչքի ընկնող աքսեսուարների սիրահարները կարող են առանց վարանելու ընտրել որքան հնարավոր է լայն եզրերով գլխարկներ՝ ավելի սեթևեթ կերպար ստեղծելու համար: Լավագույն օրինակը` Giorgio Armani գարուն-ամառ ՛16 սեզոնի հավաքածուի ցուցադրության ժամանակ ներկայացված կերպարներն են:

Giorgio Armani Spring / Summer ՛16, Pret-à-Porter

Giorgio Armani Spring / Summer ՛16, Pret-à-Porter

| ԲԵՐԵՏՆԵՐ | 

Ժամանակակից ֆրանսուհիներին հատուկ կոկետ բերետները վերադառնում են նորաձև աքսեսուարների շարքերը: Լավագույն օրինակը` Gucci գարուն-ամառ ՛16 սեզոնի հավաքածուի ցուցադրության ժամանակ ներկայացված կերպարներն են:

Gucci Spring / Summer ՛16, Pret-à-Porter

Gucci Spring / Summer ՛16, Pret-à-Porter

| ԶԱՆԳԱԿՆԵՐ | 

Հետաքրքիր ձևի այս գլխարկներն ավելի նախընտրելի է կրել այն դեպքում, եթե ցանկություն կա կերպարին յուրահատուկ «գունավորում» տալ: Լավագույն օրինակը` Jil Sander գարուն-ամառ ՛16 սեզոնի հավաքածուի ցուցադրության ժամանակ ներկայացված կերպարներն են:

Jil Sander Spring / Summer ՛16, Pret-à-Porter

Jil Sander Spring / Summer ՛16, Pret-à-Porter

| ՆԱՎԱՍՏԻԻ ՀԱՄԱԶԳԵՍՏ | 

Ծովային կրուիզներ, ժամանցի անցկացում ափամերձ սրճարաններում կամ ուղղակի զբոսանք ծովափնյա քաղաքներից մեկով. ահա, թե որտեղ առավել քան ակտուալ է կրել ծովային թեմատիկյով գլխարկները: Լավագույն օրինակը` Ralph Lauren գարուն-ամառ ՛16 սեզոնի հավաքածուի ցուցադրության ժամանակ ներկայացված կերպարներն են:

Ralph Lauren Spring / Summer ՛16, Pret-à-Porter

Ralph Lauren Spring / Summer ՛16, Pret-à-Porter

| ՊԱՆԱՄԱՆԵՐ | 

Շարունակելով ծովային թեման և ամառային հանգստյան տրամադրությունը՝ անդրադառնանք ծովափնյա մյուս must-have գլխարկին՝ պանամաներին: Այս պարագայում տեղին կլինի ասել, որ որքան գունավորումները շատ լինեն, այնքան լավ: Լավագույն օրինակը` Tommy Hilfiger գարուն-ամառ ՛16 սեզոնի հավաքածուի ցուցադրության ժամանակ ներկայացված կերպարներն են:

Tommy Hilfiger Spring / Summer ՛16, Pret-à-Porter

Tommy Hilfiger Spring / Summer ՛16, Pret-à-Porter

Կարդալ նաև

Մեկնաբանել