BeautyBeauty News

ՋԵՍԻԿԱ ՎԱՐԴՈՒՂՅԱՆԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ

20/09/2016
jessica

«Helios Podology» ձեռքերի և ոտքերի բժշկական խնամքի կենտրոնի նախաձեռնությամբ «Jessica» հանրահայտ բրենդի և աշխարհի մեգապոլիսներում եղունգների մասնագիտական խնամքի կենտրոնների հիմնադիր,  «Օսկար» մրցանակաբաշխությունների աստղաբույլի ֆավորիտ հայուհի Ջեսիկա Վարդուղյանը ժամանում է Հայաստան:

Ջեսիկա Վարդուղյանը, գործունեություն ծավալելով ԱՄՆ-ում, առաջինն էր, ով առաջադրեց գաղափարը, որ ինչպես մարդու մաշկն ու մազերը, այնպես էլ եղունգները կարող են լինել տարբեր տեսակի, և ուսումնասիրություններից ելնելով յուրաքանչյուր տեսակի համար ստեղծեց առանձնահատուկ  մոտեցում և խնամքի մեթոդիկա, որն էլ իր հատուկ մշակված բանաձևի շնորհիվ լայն տարածում գտավ ողջ աշխարհում։

«Jessica» եղունգների մասնագիտական խնամքի կենտրոն, ԱՄՆ

«Jessica» եղունգների մասնագիտական խնամքի կենտրոն, ԱՄՆ

Նրա կողմից հիմնադրված «Jessica» ամերիկյան բրենդն ավելի քան 7 տարի է, ինչ հայտնի է Հայաստանում: Ապրանքանիշի պաշտոնական և միակ ներկայացուցիչը «Helios» էսթետիկ բժշկության  և «Helios Podology»  ոտքերի և ձեռքերի մասնագիտացված կենտրոններն են։ 

«Helios Podology» ոտքերի և ձեռքերի մասնագիտացված կենտրոն: Հասցեն՝ Ամիրյան 27/1

«Helios Podology» ոտքերի և ձեռքերի մասնագիտացված կենտրոն: Հասցեն՝ Ամիրյան 27/1

Ջեսիկա Վարդուղյանի հայրենիք այցելության առաջնային նպատակը հայ մատնահարդարների ու ոլորտի մի քանի տասնյակ մասնագետների համար սեմինար-վարպետության դասեր անցկացնելն է: ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանին և առաջին տիկին Նենսի Ռեյգանին, Ուելսի արքայադուստր՝ Լեդի Դիանային ու ամերիկյան շոուբիզնեսի շատ հայտնիներին սպասարկած հայուհին կփոխանցի իր փորձն ու գիտելիքները, մատնահարդարման գաղտնիքներն ու ուրիշի ձեռքն իր ափերի մեջ երկար պահելու արվեստը կատարելագործել ձգտող հայ մասնագետներին:

http://www.jessicabg.com/ckfinder/userfiles/images/education-big.jpg

Սեմինար-վարպետության դասն անցկացվելու է սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի «DoubleTree by Hilton» հյուրանոցում: Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել «Helios Podology» կենտրոնում` զանգահարելով +374 10 505099, +374 11 770188 հեռախոսահամարներով:

Նման վարպետության դասերի կազմակերպումը ևս մեկ անգամ վկայեցին, որ «Helios» ընկերությունը շարժվում է ժամանակին համընթաց ` Հայաստանում և մասնավորապես «Helios» կենտրոնում ներդնելով միջազգային լավագույն փորձն ու գիտելիքները:

Save

Save

Save

Save

Save

Save

Save

Save

Save

Կարդալ նաև

Մեկնաբանել