LifestyleMusic

ՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ | «ԿՏՐՈՒԿ ՇՐՋԱԴԱՐՁ»

01/11/2016
hqdefault

Ռուբեն Հախվերդյանի արվեստի սիրահարները հնարավորություն կուենան նոյեմբերի 5-ին ներկա գտնվելու աննախադեպ համերգի հենց իր՝ Ռուբեն Հախվերդյանի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի, ինչպես նաև ՀՀ վաստակավոր արտիստ Հակոբ Ջաղացպանյանի մասնակցությամբ:

Image may contain: 1 person, text

Համերգին ներկայացվելու են Ռուբեն Հախվերդյանի ստեղծագործություններ, որոնք կամերային նվագախմբի տարբեր անսամբլենրի համար գործիքավորել և մշակել է կոմպոզիտոր, ՀՀ կոմպոզիտորների միության անդամ Նարինե Զարիֆյանը: Կոմպոզիտորի ոճը սինթեզելն է փոփ, ջազ, ռոք, ֆոլք երաժշտական տեսակների դասականի հիմքերի հետ:

Նման համագործակցության արդյունք են Ռուբեն Հախվերդյանի հինգ ձայնասկավառակները, որոնցից «0-100 տարեկան երեխաների համար» ձայնասկավառակն արժանացել է մի շարք միջազգային մրցակաների:

Նոյեմբերի 5-ին Արամ Խաչատրյանի անվ. համերգասրահում կայանալիք համերգի ժամանակ կհնչեն Ռուբեն Հախվերդյանի «Կտակ», «Հիսունից հետո», «Ուղիղ ժամը տասներկուսին», «Երևանի գիշերներում»,  «Եթե իմանայի» և այլ հայտնի ու սիրված ստեղծագործություններ:

 

Save

Save

Կարդալ նաև

Մեկնաբանել