ArmenianTaraz

ՎԵՐԱԴԱՐՁ ԱՐՄԱՏՆԵՐԻՆ | ՍՅՈՒՆԻՔ – ԱՐՑԱԽՅԱՆ ՏԱՐԱԶ

19/02/2017
սյունիք-արցախյան տարազ

Սյունիք-Արցախյան տարազը գալիս է դարերի խորքից: Սերունդներն իրար փոխանցելով այն հասցրել են մինչև 20-րդ դարի վերջերը:

Այս տարազը յուրահատուկ ոճ ունի, այն գրեթե զուրկ է որևէ ասեղնագործությունից: Հարուստ կանանց մուշտակի վրա արվում էր ոսկեթել ասեղնագործություն: Կարմիր թավշե վերնազգեստ-մուշտակի եզրերին կարում էին աղվեսի մորթի և կանաչ կտորից նեղ ժապավեն: Թևքերը կարճ էին արվում: Թևքաբերանում նույնպես կարվում էր մորթի և կանաչ գույնի ժապավեն: Այն երկփեղկանի էր, այսինքն՝ առաջամասը և կողքերը բաց էին, և ժողովրդական լեզվով կոչվում էին «երեքփշկանի»: Հագնում էին կարմիր սատինե հագուստ (հալավ), կանաչ վերնազգեստ, վրան՝ քուրք: Սյունիք-Արցախի հագուստի թևքերը և թևքի բերանները զարդարված էին արծաթե բոժոժներով, սրմայով: 

feature2017(2)

Արցախյան տարազ, 18-19-րդ դարեր

Արցախյան տարազ, 18-19-րդ դարեր

Այս տարածաշրջանի կանանց զարդերն արծաթից էին, ինչն ավելի էր շքեղացնում զգեստը: Գլխի հարդարանքը ճոխ էր՝ արծաթե ճակտնոցով, քունքերին՝ արծաթե գնդաձև զարդերի շարանով: Գլխաշորը գլխին ամրացնելու համար օգտագործում էին քորոց-չանգալը, որը շատ ճոխ և գեղեցիկ զարդ էր: Այն ուներ բազմաթիվ կախիկներ, շղթաներ և բոժոժներ:

 

Նյութը՝ ©Point89` «Տերյան Մշակութային Կենտրոն»-ի աջակցությամբ, ©Ֆլորա Գրիգորյան «Հայկական ազգային տարազ»
Լուսանկարները՝ ©Point89 | Անի Ճաղարյան
Լուսանկարահանման համար կիրառված տարազը ոճավորվել է «Տերյան Մշակութային Կենտրոն»-ի կողմից
Մոդել: Արուս Կարախանյան
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Կարդալ նաև

2 Մեկնաբանություններ

Լիլիթ 01/10/2018 at 22:15

շատ հետաքրքիր էր…

Պատասխանել
admin 03/10/2018 at 21:47

Շնորհակալություն:

Պատասխանել

Մեկնաբանել