FASHIONFashion News

ՍՈՆՅԱ ՌԻԿԵԼ | ՏՐԻԿՈՏԱԺԻ ԹԱԳՈՒՀԻՆ

26/08/2016
sonia-rykiel

Նորաձևության աշխարհը կորցրեց գործվածքների, զոլերի և Saint-Germain-des-Prés -ի թագուհուն՝ դիզայներ Սոնյա Ռիկելին (Sonia Rykiel): Նա հայտնի էր «աղքատ տղայի» սվիտերների, գույների ու թիթեռներով համադրված սեթևեթող կերպարների ներկայացմամբ:

Նա  կին գործարարի լավագույն օրինակներից մեկն էր:

Sonia Rykiel 1980 - Photographe Dominique Issermann:

Նա սկսեց իր բիզնեսը 60-ականներին, երբ չէր կարողանում գտնել այն հագուստը, որը ցանկանում էր կրել: Սեփական կիրառման համար ձևափոխվող սվիտերներն ու զգեստները առիթ հանդիսացան, որ ֆրանսիական նորաձևության աշխարհում նոր անուն՝ Sonia Rykiel:

Նրա վարկանիշը բարձրացավ, երբ Elle ամսագիրը 1963 թվականին իր ամսագրի շապակին ներկայացրեց Ֆրանսուա Հարդիին (Francois Hardy), ով լուսանկարում կրում էր Sonia Rykiel տրիկոտաժե հագուստը, ինչից հետո նրա բոլոր հայտնի երկրպագուհիները, որոնց թվում էին Բրիջիթ Բարդոն (Brigitte Bardot), Քաթրին Դենյովը (Catherine Deneuve) և Օդրի Հեփբյորնը (Audrey Hepburn) տարբեր միջոցառումներին սկսեցին ներկայանալ էին Sonia Rykiel ապրանքանիշի հագուստով:

Elle ամսագիր, 1963 թվական

Նրա առաջին խանութը բացվեց Փարիզի Սեն-Ժերմենում 1968-ին՝ յուրահատուկ էքսցենտրիկություն և ոճ հաղորդելով Փարիզի ձախակոմղյան ափին:

Սոնյա Ռիկելի հաջողությունն միակ անկումն առողջական խնդիրներներն էին: Նրա ախտորոշել էին Պարկինսոնի հիվանդությունը, որի առկայության մասին հայտնի դիզայներին հաջողվեց գաղտնի պահել առավել քան 15 տարի: Բայց եկավ ժամանակ, երբ թաքցնելն արդեն անհնարին էր:

2012-ին Guardian-ի հետ համատեղ լույս է տեսնում նրա հեղինակային գիրքը՝ «N’oubliez pas que je joue», թարգմանաբար՝ «Մի մոռացեք, որ ես խաղում եմ»:  Ի տարբերություն իր արտառոց մոտեցմանը նորաձևությանը, նա կյանքին նկատմամբ իրատես էր:

Վերոնշված գրքում նա նկարագրում էր, թե ուրիշներն ինչպես են պատկերացնում իր հիվանդությունը. «Ես խիզախ չեմ, ես ապշեցուցիչ չեմ: Ես ոչնչով չեմ տարբերվում մյուս կանանցից: Ես դժբախտ եմ, տարբեր, տխուր: Արդյո՞ք ես ուժեղ եմ: Միգուցե, բայց ոչ միշտ: Լինում են օրեր, երբ ես չեմ ցանկանում որևէ մեկին տեսնել: Ին՞չն է ամենակարևոր բանը, որ ես սովորեցի: Դու կարող ես ապրել այդ հիվանդության հետ: Իհարկե, հեշտ չէ, բայց ինչն է այս աշխարհում հեշտ»:

Հայտնի և սիրված ֆրանսուհի Սոնյա Ռիկելը մահացավ 86 տարեկան հասակում: Նրա էներգիայի ու ոճային ձեռագրի պակասը նորաձևության աշխարհում շատ ակնառու կլինի: Իսկ որպես լեգենդ կմնա առաջատարներից համարվող Sonia Rykiel ֆրանսիական նորաձևության տունը:

sonia rykiel

1980-ականներ

Գարուն/ամառ 1988

Գարուն/ամառ 1988

Գարուն/ամառ 1989

Գարուն/ամառ 1989 | Մոդելը՝ Նաոմի Քեմբլ

sonia rykiel

Աշուն/ձմեռ 1989-1990

Աշուն/ձմեռ 1989-1990

Աշուն/ձմեռ 1989-1990

Գարուն/ամառ 1992

Գարուն/ամառ 1992

Գարուն/ամառ 1992

Գարուն/ամառ 1993

Գարուն/ամառ 1997

Աշուն/ձմեռ 1996-1997

Գարուն/ամառ 1998

Գարուն/ամառ 1998

Աշուն/Ձմեռ 1996-1997 | Մոդելը՝ Կառլա Բրունի

Գարուն/ամառ 1996

Աշուն/ձմեռ ՛15

Գարուն/ամառ ՛16

Աշուն/ձմեռ ՛16

Աշուն/ձմեռ ՛16

 

Նյութը՝ Մ.Ե. ©Point89
Լուսանկարները՝ ©GettyImages

Save

Save

Save

Save

Save

Save

Save

Կարդալ նաև

Մեկնաբանել