BooksLifestyle

ԵՐԵՎԱՆՅԱՆ ԲԵՍԹՍԵԼԼԵՐ | ՎԱՐՊԵՏԸ ԵՎ ՄԱՐԳԱՐԻՏԱՆ

06/09/2016
master and margarita

Այս շաբաթվա երևանյան բեսթսելլեր գրքերի շարքում Միխայիլ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտա» վեպն է:

Կարծում ենք, որ շատերը ծանոթ են գրքի բովանդակությանը, համենայն դեպս, նրանում տեղի ունեցող դեպքերի հաջորդականություններին: Իսկ, եթե դեռ չեք կարդացել, ապա կարող եք գիրքը ձեռք բերել «Բուկինիստ» գրախանութների ցանցից:

Համաշխարհային գրականության մեջ «Վարպետը և Մարգարիտա» վեպն ընդունված է համարել ամենից խորհրդավոր ստեղծագործություններից մեկը, որի թաքնված իմաստի վրա դեռ շատ մասնագետներ են գլուխ ջարդում: 

Մենք կտանք ձեզ յոթ հուշում այս գիրքը ձեզ համար յուրովի բացահայտելու համար: 

ԳՐԱԿԱՆ ԽԱԲԿԱՆՔ

Ինչո՞ւ է գիքրը կոչվում «Վարպետը և Մարգարիտա»: Հայտնի է, որ Բուլգակովի մոտ գիրքը ստեղծելու գաղափարը ծնվել էր 19-րդ դարում, երբ առավել մեծացել էր հետաքրքրվածությունը միստիկ երևույթների հանդեպ: Լեգենդներ Սատանայի մասին, հրեական և քրիստոնեական դևագիտություն, ասքեր Աստծո մասին՝ այս ամենն առկա է ստեղծագործության մեջ: Հիմնական աղբյուրը, որից օգտվել է հեղինակը, Միխայիլ Օրլովի «Մարդու և սատանայի շփման պատմությունը» և Ամֆիթատրոնների «Սատանան միջնադարյան կենցաղում, լեգենդներում և գրականությունում» գրքերն են: «Վարպետը և Մարգարիտա» վեպն ունեցել է մի քանի խմբագրումներ: Ասում են, որ ամենառաջինն ոչ մի կապ չի ունեցել ոչ Վարպետի, ոչ էլ, առավել ևս, Մարգարիտայի հետ, վերնագրված է եղել «Սև մոգը», «Սմբակով խաբեբան» տարբերակներով: Վեպի առանցքային հերոսը, փաստորեն, հենց սատանան էր: Առաջին ձեռագրերը հեղինակը սեփական ձեռքով այրել է, երբ արգելք է դրվել նրա «Երեսպաշտների խարդավանք» պիեսի վրա: Այրելուց հետո հեղինակը կապ հաստատեց կառավարության հետ՝ ասելով հետևյալը. «Ու հենց ես, իմ ձեռքով նետեցի սատանայի մասին իմ վեպի սևագիրը վառարանի մեջ»: Վեպի երկրորդ տարբերակը կրկին կառուցվեց դևի շուրջ՝ նախնական վերնագրվելով որպես «Սատանա», «Գլխավոր կանցլերը»: Հենց այս տարբերակում էլ հայտնվեցին Վարպետն ու Մարգարիտան, իսկ Վոլանդին «տրամադրեցին» շքախումբ: Գիրքն այժմյան անվանումը ստացավ միայն երրորդ տարբերակի ստեղծման ժամանակ, որն, իրականում, հեղինակն այդպես էլ ավարտին չհասցրեց: 

ԲԱԶՄԱԹԻՎ ԴԵՄՔԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՎՈԼԱՆԴԸ

Վեպի ամենահայտնի կերպարը խավարի արքայազն է: Մակերեսային ընթերցման դեպքում տպավորություն է ստեղծվում, թե նա արդարության մարմնացումն է, ով պայքարում է մարդկային թերությունների դեմ և հովանավորում է սիրուն և ստեղծագործական ոգուն: Ոմանք մտածում են, որ այս կերպարի ներքո Բուլգակովը ներկայացրել է Ստալինին: Իրականում Վոլանդը օժտված է տարբեր դեմքերով, բարդ, Սատանայի դասական կերպար:

ՍԱՏԱՆԱՅԻ ՇՔԱԽՈՒՄԲ

Ազազելլո, Գետաձի և Կովի ֆագոտ՝ վեպի մյուս վառ կերպարները, Սատանայի կողմից արդարության հաստատման գլխավոր գործիքները, որոնց անցյալը բավական մութ դեպքեր է պարունակում: Ազազելլոյի կերպարը վերցվել է հին Կտակարանից, այդ հրեշտակը սովորեցրել է մարդկանց պատրաստել զենքեր և զարդեր, նրա շնորհիվ կանայք սովորեցին երեսը «ներկելու» արվեստը: Այդ է պատճառը, որ վեպում Ազազելլոն Մարգարիտային քսուք է տալիս՝ այդպիսով տանելով նրան սև ճանապարհով: Վեպում նա սպանում է մարդկանց, թունավորում սիրահարների: Մինչ այժմ պարզ չէ, թե ով կամ ինչն է ընկած Կովի Ֆագոտի կերպարի հիմքում: Կան կարծիքներ, որ դա ացտեկների Վիցլիպուցլի աստվածն է: Ինչ վերաբերում է գետաձիին՝ նա կատվի վերափոխվող մարդ է, Վոլանդի սիրելի ծաղրածուն, որի կերպարը սկիզբ է առել շատակերությամբ տառապող հին Կտակարանի միֆոլոգիական կենդանուց: Նա ուներ մարդու ձեռքեր, մեծ որովայն, կարճ պոչ ու գետաձիու հաստ ու կարճ թաթեր:

ՍԵՎ ԹԱԳՈՒՀԻ ՄԱՐԳՈՆ

Մարգարիտային հաճախ համարում են կանացիության մարմնացում: Նա ունի ակնհայտ նմանություններ հեղինակի վերջին կնոջ հետ, բացի այդ վեպում նշվում է նրա կապի մասին ֆրանսիացի երկու թագավորների հետ: Այստեղից ենթադրություններ, թե ումից կարող էր ոգեշնչվել հեղինակը նրա կերպարը կառուցելիս: Առաջինը Հենրիխ IV -ի կինը՝ Մարգարիտա դե Վալուան է, ով պատճառ հադիսացավ արյունոտ բարդուղումիեոսյան գիշերվա: Մյուսը՝ Մարգարիտա Նավարսկայան է, ով ֆրանսիացի առաջին կին գրողներից էր: Նշված երկու կերպարները մշտապես ոգեշնչել ու հովանավորել են իրենց ժամանակի գրողներին, ճիշտ ինչպես Բուլգակովի Մարգարիտան էր հովանավորում իր Վարպետին:

ՄՈՍԿՎԱ – ԵՐՇԱԼԱՅԻՄ

Վեպի մյուս խորհրդավորությունը կայանում է նրանում, թե երբ են իրականում ծավալվում գործողությունները: Վեպում չկա ոչ մի կոնկրետ ամսաթիվ, որից կարելի է թեկուզ աղոտ, բայց որևէ պատկերացում ստանալ: Հիմք ընդունելով գլուխներից մի քանիսում շղթայական իրադարձությունների նկարագրություններից կարծիք է ձևավորվել, որ խոսքը 1929 թվականի մայիսի 1-7 ընկած ավագ շաբաթն է: Նկարագրություններով Մոսկվայում և Երշալայիմում նույն եղանակն էր, նույն մթնշաղը, զատկական լուսնի նույն լույսը:

ԳՈՒՍՏԱՎ ՄԱՅՐԻՆԿԱՅԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

20-րդ դարում Ռուսաստանում հայտնված Գուստավ Մայրինկայի գրքերը և նրանցում ներկայացված գաղափարները մեծ ազդեցություն ունեցան Բուլգակովի վրա: Նրա «Գոլեմ» ստեղծագործությունը գրեթե նույն կերպ է ավարտվում, ինչ «Վարպետը և Մարգարիտա» վեպը: Կամ, եթե հիշենք բուլգակովյան հայտնի արտահայտությունը. «Ձեռագրերը չեն այրվում»: Գուստավ Մայրինկան իր «Սպիտակ դոմինիկացուն» ստեղծագործության մեջ ունի հետևյալ արտահայտությունը. «Այո, իհարկե, ճշմարտությունը չի այրվում և այն հնարավոր չէ տրորել»:

ՎԵՐՋԻՆ ՁԵՌԱԳԻՐԸ

Վեպի վերջին խմբագրումը, որն արդյունքում հասանելի դարձավ ընթերցողին, հեղինակը սկսել է գրել 1937-ին, որի վրա շարունակում էր աշխատել մինչև մահը: Հարց, թե ինչո՞ւ նա այդպես էլ չկարողացավ ավարտել ստեղծագործությունը, որի վրա աշխատում էր ավելի քան 10 տարի: Միգուցե նա կարծում էր, որ բավականաչափ իրազեկված չէ թեմայից, որի մասին գրում էր, և նրա պատկերացումներն ու տեքստերը հրեական դևագիտության և վաղ քրիստոնեության վերաբերյալ դելետանտի աշխատանք են հիշեցնում: Փաստն այն է, որ վեպը գրեթե ամբողջությամբ քաշեց հեղինակի կյանքը: Վերջին ուղղումները ստեղծագործության մեջ հեղինակն արել է 1940-ի փետրվարին: Դա Մարգարիտայի արտահայտությունն էր. «Ստացվում է, որ գրողները դագաղի հետևից են գնում»: Մեկ ամիս անց Բուլգակովն այլևս չկար: Նրա վերջին խոսքերն ուղղված վեպին հետևյալն էին. «Որպեսզի իմանան, որպեսզի իմանան…»:

 

Նյութը՝ ©Point89

Save

Save

Save

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.