FASHIONFashion News

ՎԵՆԵՏԻԿԻ 73-ՐԴ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ | ԿԱՐՄԻՐ ԳՈՐԳ

04/09/2016
Venice festival

Վենետիկի 73-րդ կինոփառատոնը պաշտոնապես բացված է: Այս տարի «Ոսկե առյուծ» մրցանակի համար պայքարում են 20 կինոնկար: Եվրոպայում ընթացող հնագույն կինոփառատոնի ժյուրին գլխավորում է Սեմ Մենդեսը՝ հայտնի «Գեղեցկությունն ամերիկյան ձևով» ֆիլմի ռեժիսյորը: Ժյուրիի մյուս անդամների շարքում են Կյարա Մաստրոյանին, Ջեմմա Արտերտոնը, Լորի Անդրեսոնը, Նինա Հոսսը և Չժաո Ուեյը:

Աղմկոտ ֆիլմերի պրեմիերաներից բացի, նման խոշոր կինոփառատոնները մշտապես հետաքրքիր են կարմիր գորգի վրա փայլող աստղերի առատությամբ: Այս տարվա  Վենետիկի կինոփառատոնը բացառություն չի: Շտապում ենք անդրադառնալ կարմիր գորգին ներկայացած աստղերին և, իհարկե, նրանց կողմից ընտրված կերպարներին: 

Բացման արարողությանն Էմմա Սթոունը բառի բուն իմաստով փայլում էր: Դերասոնուհին ընտրել էր ցոպերով պատված արծաթագույն զգեստ Atelier Versace-ի կողմից: 

Emma Stone in Atelier Versace

Emma Stone in Atelier Versace

Սուպերմոդել Բյանկա Բալտին բոլորին մի փոքր զամացրեց՝ կարմիր գորգին ներկայանալով սև մռայլ զգեստով, որը առաջին հայացքից հիշեցնում էր դիմացից կտրած երկար վերարկու: Զգեստը Jean Paul Gaultier Couture նորաձևության տան ստեղծագործությունն էր: Սուպերմոդելը կրում էր Chopard ապրանքանիշի զարդեր: 

Bianca Balti in Jean Paul Gaultier Couture

Bianca Balti in Jean Paul Gaultier Couture

Կյարա Մաստրոյանին իր կերպարում համադրել էր սեզոնի երկու թրենդերը՝ թավիշն ու մետաղը: Զգեստը լրացվել էր Chopard զարդերով: 

Chiara Mastroianni

Chiara Mastroianni

Ջեմմա Արտերտոնը ևս մեկ անգամ ապացուցեց, այն, որ եթե չգիտես, թե ինչ կրել կարմիր գորգին, ապա, միանշանակ, պետք է ընտրել սև զգեստ: Ջեմման կրում էր Stella McCartney զգեստ և Chopard զարդեր: Նրա կերպարը ճանաչվեց կինոփառատոնի բացման լավագույն look-երից մեկը:

Gemma Arterton in Stella McCartney

Gemma Arterton in Stella McCartney

Մյուս հաջողված կերպարը ներկայացրել էր թոփ-մոդել Բարբարա Պալվինը: Նա ընտրել էր Philosophy ապրանքանիշի ճերմակ զգեստը: 

Barbara Palvin

Barbara Palvin in Philosophy

Էլլա Պեռնելը նախապատվությունը տվել էր Prada կոմբինիզոնին: 

Ella Purnell in Prada

Ella Purnell in Prada

Սոնյա Բերգամասկոն nude երանգի և նուրբ քարերի միջոցով ստեղծել էր ուլտրա կանացի կերպար: 

Sonia Bergamasco

Sonia Bergamasco

Իսկ բացման արարողության  ամենաանսովոր զգեստն ընտրել էր էլեանորա Կարիզը: Նա կրում էր սպիտակ զգեստ, որը կազմված էր տարբեր ալիքաձև հատվածներից և ուներ լայն թևեր: Զգեստը համադրված էր զուսպ դասական ամառային կոշիկներով: 

Eleanor Kariz

Eleanor Kariz

 

Լուսանկարները՝ ©GettyImages

 

Save

Կարդալ նաև

Մեկնաբանել