FASHIONShopping

ՕՐՎԱ ԻՐԸ | ԶԳԵՍՏ LOOM WEAVING ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԿՈՂՄԻՑ

20/08/2016
Loom weaving

Միգուցե հայտնվեն մարդիկ, ովքեր ասեն, թե այս տապին գործված զգեստ կրելն այդքան էլ լավ միտք չէ: Շտապում ենք հակադիր կարծիք ներկայացնել: Նախ երևանյան երեկոները միշտ էլ զով են եղել, իսկ նմանատիպ մոդելի զգեստը կարելի է համապատասխան աքսեսուարների փոփոխման դեպքում, կրել օրվա տարբեր ժամերին: 

Զգեստը 100% բամբակից է, իսկ ինչպես գիտեք, բնական մատերիալներ կրելը միշտ հարմարավետություն է պարգևում: 

Loom weaving

Զգեստի վառ դեղին գույնը տրամադրություն կբարձրացնի, իսկ շրջազգեստի երկարությունը թույլ կտա կրել վերջինս ինչպես casual/sport ոճի կոշիկների, այնպես էլ բարձրակրունկների հետ: 

Loom weaving

LOOM Weaving ապրանքանիշի այս զգեստն այժմ զեղչված է և արժե 28.000 դրամ: 

Այն հնարավոր է ձեռք բերել «Տաշիր» առևտրի կենտրոնի 4-րդ հարկում տեղակայված «Armenian Brands» առևտրային հարթակից: 

Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©LOOMWeaving

Save

Save

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.