FASHIONShopping

ՕՐՎԱ ԻՐԸ | NAL ՀԱՎԱՔԱԾՈՒ PREGOMESH ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԿՈՂՄԻՑ

09/09/2016
Pregomesh

Պայտը, կամ ինչպես ժողովրդի մեջ է ընդունված անվանել՝ նալը, աշխարհում բարի բախտ խորհրդանշող ամենահին և ամենատարածված խորհրդանիշներից մեկն է։

Մեզանում հատկապես ընդուված է համարել, որ դռան վերևում կախված նալը պաշտպանում է տունը չար ուժերից, հաջողություն բերում տանտերերին։ Երկաթի ու կրակի ամրության և ուժի հատկություններն են, որ հաջողության իմաստ են վերագրել այս խորհրդանիշին։

http://www.kladpodarkov.ru/pictures/img_7539_2.jpg

Հայերը հնագույն ժամանակներից տնայնացրել են ձիերին ու տիրապետել դարբնության արհեստին, որը հետագայում յուրացվել է հարևան ժողովուրդների ու զավթիչների կողմից։ Ուստի, պատահական չէ, որ Լուսնեղջյուրի նմանության այս թալիսմանը պատկերվել է նաև հին հեթանոսական տաճարների, եգիպտական և Ասորական քանդակների վրա:

Իսկ հին բաբելոնցիները կարծում էին, թե երկիրն ունի նալի նմանության կոր հատակով նավի տեսք։ Էմբլեմի սնահավատության պատճառներից մեկն էլ հենց այն որպես փրկության նավ, կյանքի դուռ ընկալումն էր։

Հույներն այն տեղադրել են որպես այբուբենի վերջնատառ՝ ի դեմս օմեգա նշանի, շուռ տված՝ որպես «վերջ»։ Պատահական չէ նաև նմունությունը մեր հայկական տաճարների կամարաձև դռների հետ, որպես մուտք դեպի հոգևոր տաճար։

sako-ps8 Entrance to Noravank Church:

Ավանդույթ կար, երբ նալը կախված է տղամարդու մահճակալի գլխավերևում, պոչերով վերև, նրան բերում է արիություն, իսկ կանանց՝ երբ կախված է պոչերով ներքև, բացահայտում է թաքնված տաղանդները։

Այս ամենից ոգեշնչված Pregomesh ապրանքանիշը ստեղծեց «NAL» հավաքածուն, որը հմուտ վարպետների ձեռքի աշխատանքն է: Հավաքածուն նուրբ է ու կանացի, կրողին օժտում է ոչ միայն նրբագեղությամբ ու ոճայնությամբ, այլև ծառայում որպես դրական, բարի, տաղանդաշատ հատկանիշների և բախտավորության թալիսման։

pregomesh

«NAL» հավաքածուն ներառում է արծաթյան ականջօղեր, վզնոց, ապարանջան և դաստակի զարդ: Բոլոր մոդելները զարդարված են փիրուզայի և մարջանի քարերով: 

Pregomesh

pregomesh

pregomesh

pregomesh

 

Նյութը և լուսանկարները՝  @Pregomesh

Save

Save

Save

Save

Save

Save

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.