FASHIONShopping

ՕՐՎԱ ԻՐԸ | ՎԶՆՈՑ «ՍՐՎԱԿ» PREGOMESH ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԿՈՂՄԻՑ

05/08/2016
Pregomesh Srvak

Ուսումնասիրում ենք Pregomesh զարդերի նոր հավաքածուի մեջ ներառված «Սրվակ» վզնոցը: 

Անդրադառնալով «Սրվակ» վզնոցի նախապատմությանը՝ նշենք,որ 19-րդ դարում խիստ նորաձև էին համարվում կանանց օծանելիքի սրվակները: Կանայք այդ յուրահատուկ սրվակները կրում էին պարանոցին ինչպես զարդ, որը միաժամանակ նաև անուշահոտ բուրում էր:

19-րդ դարի օծանելիքի սրվակ

19-րդ դարի օծանելիքի սրվակ

Ժամանակակից օծանելիքի արտադրությունը լուծել է հաճելի բույրի պահպանման խնդիրը: Այսօրվա նորաձև կանայք և աղջիկները կարող են իրենց թույլ տալ սրվակները կրել միայն որպես զարդ:

Pregomesh ապրանքանիշը ստեղծել է այդպիսի վզնոցի իր տարբերակը:

Վզնոցի սրվակն արծաթից է, կենտրոնական հատվածը զարդարված է փիրուզայով և համադրված է փիրուզյա կախազարդերով: Վզնոցի շղթան փիրուզի և արծաթյա էլեմենտների համադրություն է:
Պռեգոմեշ Սրվակ

 

Save

Save

Save

Save

Save

Կարդալ նաև

Մեկնաբանել