AppsLifestyle

10 ՕԳՏԱԿԱՐ ՀԱՎԵԼՎԱԾ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

20/07/2016
smartphone-travel

Այս հետաքրքիր հավելվածները ցույց կտան ձեզ յուրաքանչյուր երկրի ոչ այդքան հայտնի, բայց շատ հետաքրքիր ուղղությունները, կներկայացնեն, թե որ վայրերն են ամենից շատ հայտնի տեղացիների շրջանակում, կօգնեն հեշտությամբ գտնել կացարան ճամփորդության ժամանակ և «օտար, ամայի ճանապարհներին» զգալ ինչպես այդ վայրի վաղեմի բնակիչ:

iknow.travel հավելվածը թույլ է տալիս մեկնումից առաջ ներբեռնել անհրաժեշտ քարտեզները և կիրառել վերջիններս անգամ այն ժամանակ, երբ սարքը միացած չէ համացանցին: Հավելվածի միջոցով հնարավոր է կազմել երթուղիներ, որի հարցում ձեզ կօգնեն տվյալ վայրի քաղաքացիները: Օրինակ այսպես դուք կկարողանաք իմանալ, թե ինչպես չսննկանալ Փարիզում, որ լողավազանից է բացվում գեղեցիկ տեսարան, որտեղ փորձել ամենահամեղ պաստան և այլն:

ճանապարհորդության մեկնելիս տեսարժան վայրերի ցանկը տարբեր աղբյուրներից հավաքագրելու փոխարեն, կարելի է ներբեռնել TripSee հավելվածը: Ընտրելով երկիրն ու քաղաքը՝ հավելվածում նշեք ձեզ հետաքրքրող վայրերը, որն էլ ավտոմատ կերպով կհայտնվեն հավելվածի քարտեզի վրա:

iPhone Screenshot 5

Բոլոր նրանց համար, ովքեր պլանավորել են մեկնել Ռիո-դե-ժանեյրո դիտելու 2016 թվականի ամառային Օլիմպիական խաղերը, ներկայացնում ենք Օլիմպիական խաղերի պաշտոնական հավելվածը՝ Rio 2016: Հավելվածը տեղեկատվություն կտա Ռիո 2016-ի ընթացքում կայանալիք խաղերի ու միջոցառումների մասին, ինչպես նաև հավելվածում առկա է քարտեզ, որտեղ նշված են Ռիո-դե-ժանեյրոյի բոլոր տեսարժան վայրերը՝ իրենց մանրամասն նկարագրություններով:

Versatile          Torch Relay            Schedule

Ավտոբուսային զբոսաշրջություն նախընտրողների համար մշակվել է Big Bus Tours հավելվածը: Նմանատիպ տուրեր կազմակերպվում են աշխարհի խոշորագույն քաղաքներից շատ շատերում: Վերջինիս առավելությունը կայանում է նրանում, որ կարճ ժամանակահատվածում հնարավորություն է ընձեռնվում տեսնել բավական քանակությամբ տեսարժան վայրեր: Անցկացվող տուրերի մասին ինֆորմացիա ստանալու և ամրագրելու հետ մեկտեղ, հավելավածը ներառել է նաև աուդիո զբոսավարի հնարավորությունը:

iPhone Screenshot 1               iPhone Screenshot 3

City Mapper հավելվածը կօգնի չկորել անծանոթ քաղաքում: Հավելվածը հուշում է երթուղիները հասարակական տրանսպորտով, հեծանվով, տաքսիով և ոտքով տեղաշարժվելու դեպքում: Իրական ժամանակի դրությամբ հնարավոր է տեսնել, թե քանի րոպեից կմոտանա ավտոբուսը կամ գնացքը, իսկ եթե դուք ուշանում եք նշված ժամանակից, ապա հավելվածը կառաջարկի երեք հավելյալ տարբերակ նշանատեղը հասնելու համար: Նրանք, ովքեր ունեն Apple Watch, կկարողանան փորձարկել հավելվածի մյուս հետաքրքիր հնարավորությունը: Երբ ձեզ անհրաժեշտ ավտոբուսը կամ գնացքը հասնի ձեր կանգառ, Apple Watch-ը կհուշի ձեզ, որպեսզի մոտենանք վերջինիս:

 Citymapper- screenshot thumbnail                           Citymapper- screenshot thumbnail                               Citymapper- screenshot thumbnail

CouchSurfing սոցիալական ցանցը լավագույն միջոցն է, եթե ցանկություն չկա գումար ծախսել արտերկրում հյուրանոցի համար ամրագրելու կամ բնակարան վարձակալելու վրա: Այս սոցիալական ցանցի ամբողջ աշխարհով մեկ գտնվող օգտատերերն  հյուրընկալում են զբոսաշրջիկների իրենց տանը կամ բնակարանում, և դա անում են բացարձակապես անվճար հիմունքներով: Հավելվածում գրանցվելու համար անհրաժեշտ է լինելու լրացնել ձեր անձնական տվյալները և կցել մի քանի լուսանկար: Այս ամենն արվում է ձեր անձին վստահելու փաստից ելնելով:

 Couchsurfing Travel App- screenshot           Couchsurfing Travel App- screenshot          Couchsurfing Travel App- screenshot

Վստահ ենք, որ շատերն արդեն ծանոթ են Foursquare հավելվածին, բայց ևս մեկ անգամ վերջինիս անդրադառնալն ավելորդ չենք համարի: Հավելվածը միասնական բազա է, որտեղ կարելի է գտնել տվյալ քաղաքում առկա ռեստորանները, սրճարանները, ակումբները և այլ ժամանացային վայրերը և յուրաքանչյուրի վերաբերյալ կարդալ այցելուների արձագանքները: Ճկուն ֆիլտների առկայությունը թույլ են տալիս խմբավորել փնտրման արդյունքներն ըստ ձեր նախապատվությունների:

iPhone Screenshot 1iPhone Screenshot 5

 

Կարդալ նաև

Մեկնաբանել