FASHIONFashion Trends

2018-Ի ԲԱԶԱՅԻՆ ԶԳԵՍՏԱՊԱՀԱՐԱՆ | Ի՞ՆՉ ՆԵՐԱՌԵԼ ԵՎ Ի՞ՆՉ՝ ՈՉ

20/01/2018
feature2018

Նորաձևությունը կանգնած չի մնում իր տեղում, այն անընդհատ փոփոխվում է, և փոխվում են առաջին հայացքից մանր երևացող դետալները: Այդ իսկ պատճառով գերազանց կերպար ունենալու համար պետք է նախապես պլանավորել զգեստապահարանի պարունակությունը:

2018 թվականին նորաձևության միտումները թելադրում են պարզ, լակոնիկ, բայց ճաշակով ընտրված հագուստ: Բոլոր ոճերի մեջ խորհուրդ է տրվում պահել մինիմալիզմը: Այդպիսի կերպարների մեջ պետք է իրար մեջ համապատասխանեն գունային երանգները` զգեստապահարանի բազային իրերի դեպքում, և համադրված լինեն որևէ վառ աքսեսուարով՝ կերպարն անկրկնելի և օրիգինալ դարձնելու համար: 

Մեզնից յուրաքանչյուրի զգեստապահարանում կան բազմաթիվ ու տարրատեսակ իրեր: Եվ պետք է այդ մեծ քանակից առանձնացնել բազայինը, որի հիման վրա կկառուցենք նոր թրենդային կերպարները: Պետք է միայն հիշել, որ մեզանից յուրաքանչյուրն իր տեսակով առանձնահատուկ է, հետևաբար ձեր իսկ կերպարը, պետք է արտայտի ձեր առանձին ձեռագիրը:

Այս տարի մենք ականատես չենք լինի թրենդերի ծայրահեղ փոփոխության: Ինչպես արդեն նշեցինք, մենք հիմնականում կրելու ենք ավելի հանգիստ, պրակտիկ մոդելներ: Մարմինը նեղ գրկող մոդելները թողնում ենք անցյալում, ուշադրություն ենք դարձնում հագուստի սահուն ու ազատ ուրվագծերին, մոդելներ, որոնք կընդգծեն կանացիությունը:

Բազային ենք համարում դասական ձևածք և չեզոք երանգների հագուստը: Հիմնական գունային երանգները՝ սպիտակ, շագանակագույն, սև և մարմնագույն: Ուշադրություն ենք դարձնում ազատ ձևածքով կոստյումներին, որոնք կարված են բնական կտորներից՝ մետաքս, ատլաս, թեթև բլուզեր, որոնք կրում են գոտիի հետ համադրելով: Որպես աքսեսուար՝ կարող են դիտարկվել նեոնային երանգների և մորթե էլեմենտներով ոտնամանները, վառ բրոշներն ու ասեղնագործությունները:

fashion2018milan-fashion-week-street-style-spring-2018-diletta-bonaiuti-yellow-sweater-navy-high-waist-pants-multi-colored-fuzzy-bag4879801

Այս տարի մենք հրաժեշտ չենք տալիս զգեստապահարանում առկա հագեցած երանգով թավիշից կարված հագուստին: Այս հագուստին համալրող էլեմենտ դառնում են կլոր թևքերով: Ամենից արտահայտիչ կերպարը կլինի թավիշից կարված երեկոյան զգեստները և ոչ սովորական տաբատի համադրությամբ կոստյումները:

velvet-trend-2017-286552071694dbde922763cbfe4ffd315639e6351664562

Այսպիսով՝
  • Թեթև, ոչ բարդ ձևածք ունեցող հագուստ՝ կարված բնական կտորներից:
  • Կերպարը կառուցում ենք դասական գույների միջոցով՝ առանց իրար խառնելու իրար օրինակ զոլերն ու ծաղկային պրինտը:
  • Մեկ կերպարի մեջ համադրության համար թույլատրելի գույների քանակը չպետք է գերազանցի 3-ը:
Ո՞ր իրերը կարող են դառնալ 2018-ի բազային զգեստապահարանի մաս:
  • Վերարկու: Մենք շարունակում ենք կրել oversize վերարկուներ և կոստյումներ: Oversize-ի հիմնական շեշտադրումը թողնում ենք ուսի հատվածի վրա:

2017-coats-trend-58123713lowqj7-l-610x610-dress-dresspants-shirtdress-mididress-nudedress-pants-blackpants-coat-camelcoat-camel-longcoat-sandals-midheelsandals-blacksandals-streetstyle-tumblr-masculinecoat-beige4542152

  • Dawn jackets: Այս տարի նորաձևության տներն անտարբեր չմնացին նրանց նկատմամբ: Նորաձևության տները ներկայացրել են այս բաճկոնները հնարավոր բոլոր տարբերակներով և չափսերով, որոնք լիովին ծածկում են կնոջ կազմվածքի առավելությունները:

street fashionstreet fashion

  • Սվիտերներ: Այս և սվիտներների խմբի մեջ մտնող հագուստի բոլոր մոդելները կրում ենք հանգիստ երանգների մեջ: Թոփ տարբերակները oversize են և հարմարավետ:

street fashionstreet fashion

  • Ջինս: Այս տաբատների դեպքում ընտրում ենք այն մոդելները, որոնք մաքսիմալ ճիշտ են նստում մեր կազմվածքի վրա և ընդգծում առավելությունները: Երկար ու բարակ ոտքեր ունեցող գեղեցկուհիները շարունակում են կրել skinny մոդելներ, իսկ ավելի ախորժաբեր կորություններով աղջիկներին խորհուրդն ենք տալիս կրել լայն կամ ուղիղ ջինսեր:

street fashion

  • Կիսաշրջազգեստ: Կարևոր դերը զգեստապահարանում շարունակում է ունենալ գրասենյակային խիստ կիսաշրջազգեստը: Վերջինից զատ ուշադրություն եք դարձնում, որպեսզի ձեր պահարանում լինի 3 տեսակի կիսաշրջազգեստ՝ ուղիղ, երկար և մինի:

street fashionstreet fashion

  • Բլուզեր: Կտորը պետք է լինի կամ շատ խիտ, կամ՝ կիսաթափանցիկ և ժանեկավոր: Կարևորն այստեղ ճիշտ գունային երանգի բլուզ ընտրելն է: Եթե բլուզը մուգ է ձեր մաշկի գույնից, այն ձեզ համար չէ: Հետևաբար փորձում ենք ընտրել բաց երանգների տարբերակներ:

street fashion

  • Զգեստ: Էլ ի՞նչ կանացի զգեստապահարան առանց այս հագուստի տարբերակի: Զգեստի կտորը պետք է լինի թեթև, հանգիստ երանգի, զուսպ նախշով կամ պրինտով: Օրվա առաջին հատվածում այս զգեստները կարելի է կրել կարդիգանների հետ, իսկ երեկոյան արդեն դարձնել ավելի ներկայանալի՝ լրացնելով ռոմանտիկ այլ դետալներով: Չենք մոռանում պարտադիր ունենալ փոքր սև զգեստ:

street fashion

Կարդալ նաև

Մեկնաբանել