FASHIONShopping

5 CONCEPT | 5 ՊԱՏՃԱՌ ԱՅՍ ՆՈՐԱԲԱՑ ԽԱՆՈՒԹՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՀԱՄԱՐ

30/11/2016
5concept

Օրեր առաջ Տերյան 65 հասցեում հաճախորդների առաջ իր դռները բացեց «5 Concept» խանութ-սրահը:

Ինչու է Point89-ը խորհուրդ տալիս անպայման այցելել «5 Concept» -ը:

Պատճառ 1: Այստեղ միաժամանակ ներկայացված են մի քանի ապրանքանիշեր, որոնց ոճային ուղղվածությունները միմյանց հետ համադրելի են՝ հետևաբար մեկ խանութից դուք կարող եք ձեռք բերել ամբողջական կերպարներ: Խանութում ներկայացված են մեր կողմից արդեն սիրված «LOOM Weaving», «Petoor», «NS/Nelly Serobyan», «Naghash», «ZGEST» և մի շարք այլ դիզայներների աշխատանքներ:

Պատճառ 2: «5 Concept»-ի մեջ ներգրավված բոլոր ապրանքանիշերը հայկական են, որոնք հիմնադրվել են հայ երիտասարդ ստեղծագործողների ու դիզայներների կողմից՝ ում գործունեության հիմնական նպատակն է ապացուցել, որ հայկական արտադրանքով հնարավոր է կազմել նոր ու ոճային կերպար:

Պատճառ 3: Հաշվի առնելով, որ «5 Concept» խանութ-ստուդիայում ներկայացված յուրաքանչյուր իր կրում է «Made in Armenia» նշագրումը, սա լավագույն վայրերից մեկն է արտերկրից ժամանած հյուրերին ներկայացնելու համար: Այսպիսով դուք ձեր ներդրումը կունենաք հայրենական արտադրանքի զարգացման և արտերկրում վերջինիս հեղինակության տարածման գործում: 

Պատճառ 4: «5 Concept» խանութ-ստուդիայում ներկայացված ապրանքանիշերի գնային քաղաքականությունը հաջորդ հետաքրքիր փաստն է, որին պետք է ուշադրություն դարձնել: Հագուստն ու աքսեսուարները ներկայացված են այնպիսի արժեքներով, որպեսզի հասանելի լինեն միջին սեգմետի գնորդների համար: Բացի այդ, հատուկ տոնական օրերին կկիրառվեն հատուկ զեղչեր:

Պատճառ 5: Այստեղ մշտապես տիրում է հաճելի մթնոլորտ: Որպես հաճախորդ դուք, միանշանակ, հարմարավետություն կզգաք և կվայելեք թե՛ սպասարկման որակը, թե՛ ներկայացված ապրանքատեսականիի բազմազանությունից ընտրություն կատարելու դյուրինություն:

Բոլորս արդեն պատրաստվում ենք Ամանորին, այնպես որ սա լավագույն առիթն է այցելել «5 Concept»-ը՝ Նոր Տարին հայկական արտադրանքի հագուստով ու աքսեսուարներից կազմված look-ով դիմավորելու համար և սիրելի մարդկանց համար նվերներ գնելու համար:  Ի դեպ, մի քանի հնարավոր look -եր, որոնք կազմվել են «5 Concept»-ում ներառված ապրանքանիշերի արտադրանքներից, այժմ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: 




 

Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©5Concept
Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է

Save

Save

Save

Save

Save

Կարդալ նաև

Մեկնաբանել