Lifestyle

6-ՐԴ IQ BRUNCH | ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆՔ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

28/03/2017
feature2017

Vartanush Grandma & Co ընկերության կողմից կազմակերպված թվով 6-րդ IQ Brunch խաղ-հանդիպումը կայացավ ″Ոճ և գեղեցկություն″ խորագրի ներքո: Որպես անցկացման վայր ընտրվել էր Radisson Blu հյուրանոցում գտնվող Adastra բար-ռեստորանը:

Մասնակից 3 թիմերի միջև, ինչպես միշտ, ծավալվեց թեժ պայքար, ինչն, ի դեպ, շատ արդարացված է՝ հաշվի առնելով խաղարկվող հիանալի մրցանակների առատությունը:

Եվ այսպես, 6-րդ IQ Brunch-ը մասնակիցների մոտ տպավորվեց Radisson Blu հյուրանոցում տեղակայված Adastra բար-ռեստորանի ջերմ ու հարմարավետ մթնոլորտով, բրանչի ժամանակ հնչեցված երբեմն բավական շփոթեցնող հարցերով և, իհարկե, Տերյան մշակութային կենտրոնի, NAIRIAN հայկական արտադրության խնամքի միջոցների, Terra-Spa կենտրոնի (որն, ի դեպ նույնպես գտնվում է Radisson Blu հյուրանոցի տարածքում), դիզայներ Արամ Նիկոլյանի, ArmiMarti, Shabeeg, Ava Shoes Armenia, Gisaneh Jewelry ապրանքանիշերի և Voskeni Wines ընկերության կողմից տրամադրված հիանալի նվերներով:

Հաջորդ IQ Brunch-ն ավանդույթի համաձայն տեղի կունենա հաջորդ ամսվա վերջին կիրակի օրը, այնպես որ հետևեք մեզ՝ տեղեկանալու համար ընտրված թեմայի և հանդիպման հաջորդ վայրի մասին:

Image may contain: 3 peopleImage may contain: 1 person, indoorNo automatic alt text available.No automatic alt text available.Image may contain: 2 peopleImage may contain: 2 people, people sitting, table and indoorImage may contain: 3 people, people sitting, table and indoorImage may contain: 7 people, people sitting and indoorImage may contain: 1 person, sitting, table and indoorImage may contain: 4 people, people sitting, table and indoorImage may contain: 2 people, people sitting, table, drink and indoorImage may contain: 5 people, people sitting and indoorImage may contain: 2 people, people sitting, table and indoorImage may contain: 3 people, people sitting and indoorImage may contain: 2 people, people sitting, table and indoorImage may contain: 7 people, people sitting, table and indoor

Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©Point89 | Անի Ճաղարյան
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Save

Save

Կարդալ նաև

Մեկնաբանել