BeautyBeauty Trends

90-ԱԿԱՆՆԵՐԻ BEAUTY ԹՐԵՆԴԵՐ, ՈՐՈՆՔ ԱԿՏՈՒԱԼ ԵՆ ՆԱԵՎ ՀԻՄԱ

08/05/2019

90-ականները հայտնի դարձան Pepsi-ով, Spice Girls, Nirvana, Prodigy երաժշտական խմբերով: Ռեփի, գրանժի երկրպագության և մինիմալիստական ոճի տարածման ժամանակաշրջան էր, որի ընթացքում ի հայտ եկան բազմաթիվ վառ միտումներ, որոնք մեր օրերում կրկին ակտուալ են:

Վերհիշում ենք 90-ականների դիմահարդարման հիմնական ուղղությունները, որոնք կարող ենք կիրառել այսօր:

ԳՈՒՆԱՏ, ԱՆՓԱՅԼ ՄԱՇԿ

90-ականներին չկար տոնային քսուքների լայն ընտրանի: Վաճառքում ներկայացվածները հիմնականում մեկ երանգի էին, սովորաբար բաց, խիտ և անփայլ: Այդ ժամանակ գեղեցկության չափանիշը գունատ մաշկն էր և բազմաթիվ կանայք և աղջիկներ ձգտում էին ձեռք բերել իրենց մաշկի բնական գույնից 1, 2 երանգով բաց տոնային քսուք:

Այժմ էլ թաց փայլով մաշկին նորաձևության ցուցադրությունների ժամանակ փոխարինելու եկավ անփայլ մաշկը: Այնպես որ հատուկ ողջյուններ սպիտակ մարմարյա մաշկին:

ԵՐԿՆԱԳՈՒՅՆ ՍՏՎԵՐԱՆԵՐԿ

Չկար սովետական շրջանում ապրող մի կին, ում կոսմետիկայի պայուսակի մեջ չլիներ երկնագույն ստվերաներկ: Սակայն 90-ականներին վերջիններս դարձան իսկական must have: Որքան երանգը սառն էր, այնքան ավելի լավ: Իսկ նրանք, ում չէր հաջողվում գտնել երկնագույն ստվերաներկ, նրանք նախապատվությունը տալիս էին բաց մանուշակագույնին:

Ամենից խիզախները անում էին երկնագույն սլաքներ: Այժմ դիմահարդարման այս տեսակը ստացել է Statement Eyeshadow+No Makeup անվանումը:

ՄՈՒԳ ՇԱԳԱՆԱԿԱԳՈՒՅՆ ՇՐԹՆԵՐԿ

90-ականներին յուրաքանչյուր նորաձև աղջիկ ժամանակակից որևէ միջոցառման գնալիս պարտադիր ընտրում էր մուգ շագանակագույն շրթներկ: Դա այդ ժամանակաշրջանի կարմիրն էր:

Այժմ դիմահարդարները խորհուրդ են տալիս չտրվել գայթակղությանը և շրթներկի նմանատիպ երանգ ընտրելիս բացառել աչքերի ընդգծված դիմահարդարումը:

ՇՐԹՈՒՆՔՆԵՐԻ ՓԱՅԼ

90-ականների շրթունքների փայլերը կպչուն էին, տհաճ, շատ խիտ, սովորաբար վառ մորագույն կամ բեժ: Ժամանակին մենք այնքան շատ էինք տարվել այս միտումով, որ վերջին տարիների ընթացքում մեր դիմահարդարման սեղանի վրա ամուր դիրքավորվել էին անփայլ, մատային էֆֆեկտ ունեցող շրթներկերը:

Բայց, ի զարմանս մեզ, շրթունքների փայլը վերադառնում է: Եվ հատկապես այն մաքսիմալ թրենդային կլինի ամռան ամիսներին:

ՇՐԹՆԵՐԿ + ՏԱՐԲԵՐՎՈՂ ՇՐՋԱՆԱԳԻԾ

Մուգ մատիտով շրջանագծված շրթունքներ՝ համադրված բաց երանգի շրթներկի հետ: Այժմ այս միտումը կիրառվում է օմբրե տարբերակով, որը ստանում են մատիտով արված գիծը դեպի շրթունքների ներսի հատված նուրբ տարածելով: Այս միջոցով շրթունքները նաև հավելյալ ծավալ են ստանում:

ՀԵՐՈԻՆԱՅԻՆ ՃՈԽՈՒԹՅՈՒՆ

Մի փոքր անփույթ, լղոզած smokey eyes` մուգ մոխրագույն կամ շագանակագույն երանգների մեջ: Այս դիմահարդարումն առավել հայտնի դարձրեց մոդել Քեյթ Մոսը: Ընդ որում այն փոփոխության չի ենթարկվել մինչ օրս: Պարզապես պետք է գտնել ստվերաներկի ձեզ առավել համապատասխանող երանգը:



Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2019 POINT89. All Rights Reserved.