FoodLifestyle

ԱՍՔ ԻՌԼԱՆԴԱԿԱՆ ՎԻՍԿԻԻՆ ՈՒ ԻՆՉՈՒ ԱՅՍ ՇԱԲԱԹ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՏԱԼ ՀԵՆՑ ԱՅՍ ԽՄԻՉՔԻՆ

14/03/2018
tullamore-dew-point89

Ի՞նչ գիտենք մենք Իռլանդիայի մասին: Շատերի դեպքում առաջին ծանոթությունն այս երկրի հետ սկսվում է քաղաքային բարերից կամ փաբերից մեկում, երբ պատվիրված վիսկիի ազդեցության տակ միանգամից զարգանում է ″irish″ տոնայնությունը: Մեր ու կելտերի նախնիների միջև արագ միջմշակութային կապեր է հաստատում, իհարկե, լեգենդար իռլանդական վիսկին:

Օրինակ՝ Tullamore D.E.W.-ի պարզ շիշը սովորական ուրբաթ երեկոն կարող է վերածել իսկական իռլանդական խրախճանքի, որը լի կլինի ուրախ զրույցներով, բարի հումորներով ու թեժ բանավեճերով: Մի տեսակ իդեալական միջավայր մտերիմ ընկերների հավաքույթի համար:

tullamore-dew-point89

Միայն մեկ բան է պետք հաշվի առնել, որ Իռլանդիայում ընդունված է վիսկին վայելել առանց շտապելու՝ խմիչքի համը «չփչացնելով» այլ ուտեստներով: Հենց այս պայմանի դեպքում միայն հնարավոր է զգալ նրա պատրաստման ժամանակ կիրառված համային առանձնահատկությունները, որոնք վերջում քիմքի վրա կթողնեն կիտրոնային կամ ավելի քաղցր հետք:

feature2018

Հաստ ապակե բաժակի մեջ լցվում է Tullamore D.E.W.-ն, ու այն, միանգամից, աշխուժացնում է զրույցը: Միգուցե հենց այս յուրօրինակ հատկության համար է, որ յուրաքանչյուրին պետք է տալ իր բաժին իռլանադական վիսկին: Tullamore-ն էլ է դրա մասին վկայում, ասելով՝ ″Give every man his D.E.W.″:  Իռլանդական վիսկիից հասկացող յուրաքանչյուր մարդ կհետևի, որ այն լցված լինի ճիշտ բաժակի մեջ, չէ՞ որ վիսկին ունի իր էսթետիկ գեղեցկությունը:

Մենք գիտենք, թե ինչ կլինի, երբ դուք արդեն ծանոթ լինեք այս վառ ու հագեցած, տաքացնող ու մտերմացնող, նուրբ ու բազմաշերտ Tullamore D.E.W.-ի հետ, դուք կցանկանաք այցելել կանաչ կղզին, զգալ վերջինիս ծննդավայր երկրի ողջ էներգետիկան, հասկանալ փիլիսոփայությունը, որը ոչ թե տարիների, այլ դարերի պատմություն ունի, չէ՞ որ այն հիմնադրվել էր 1829 թ.-ին: Չնայած մինչև Իռլանդիա տանող օդանավի տոմս գնելը, եկեք միասին տոնելու Սբ. Պատրիկի՝ իռլանդական ազգային տոնը. լավ երաժշտության ու Tullamore D.E.W. վիսկիի պակաս միանշանակ չի լինի: Իսկ թե որտեղ՝ այդ մասին մեր հաջորդ հրապարակման մեջ: 

tullamore-dew-point89

Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©Tullamore D.E.W
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.