LifestyleMusic

ԱԳՈՒՏԻՆ | ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՀՆՉՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՎԵԼԻՆ

28/02/2017
Агутин

Մարտի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում տեղի կունենա Լեոնիդ Ագուտինի համերգը: Երևան նա գալիս է ոչ միայնակ, այլ Էսպերանտո խմբի հետ, ինչը նշանակում է, որ հետաքրքիր երաժշտական ռիթմերի պակաս այս համերգին միանշանակ չի լինի: 

Մենք չենք թաքցնում մեր համակրանքն այս երգչի նկատմամբ, ինչի հետ կապված որոշեցինք մի փոքր խոսել նրա երաժշտության մասին: 

Ագուտինի երաժշտության հիմքում ջազն է, բոսանովան, բլյուզը, ռեգգին, քանթրին: Նրան հաջողվել է, շատերի ականջին ծանոթ հնչերանգների հետ համադրելով սեփական երաժշտությունը, ստեղծել այնպիսի երաժշտական ձեռագիր, որն արագ ընկալելի է, բայց ոչ երբևէ պարզունակ: Նրա երաժշտությունը ժամանակի ընթացքում ստանում է արագ կամ դանդաղ ռիթմեր, համադրվում է սիրո կամ կյանքի մասին տեքստերով, բայց մշտապես գտնում է իր ունկնդրին, քանի որ յուրաքանչյուր նոտա և յուրաքանչյուր բառ ունի իր զգայական նախապատմությունը: Նրա երաժշտությունը մենք, թերևս, կորակավորենք որպես ինտելեկտուալ՝ բարդ իր կառուցվածքով, բայց պարզեցված՝ մատուցման տեսանկյունից: Նրա 11 ձայնասկավառակներից յուրաքանչյուրն առանձին տրամադրություն է, կյանքի առանձին շրջան: 

Image result for агутин журнал интервью

Նրա երաժշտության ոճային ուղղվածությունն առավել ակնհայտ դարձավ, երբ հանդիսատեսի դատին ներկայացվեց ″Cosmopolitan Life″ երաժշտական նախագիծը, որը աշխարհահռչակ կիթառահար Ալ Դի Մեոլայի հետ համագործակցելու արդյունք էր:  

Ագուտինն այն երաժիշտներից է, ում յուրաքանչյուր համերգն ավելին է քան ՛՛կենդանի կատարում՛՛ ասվածը: Յուրաքանչյուր համերգի մեջ ներառված երգացանկը բեմին ներկայացվում է նորովի, նոր գործիքավորմամբ, հավելված նոր էլեմենտներով և էքսպրոմտներով:  Ու վստահ ենք, որ երևանյան համերգը բացառություն չի լինի: 

Մարտի 26-ին մենք նույնպես լինելու ենք այդ համերգին՝ որակյալ երաժշտություն տաղանդավոր երաժիշտների կատարմամբ վայելելու:

Image may contain: 1 person, text

Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©Agutin.com
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.