ARTLifestyle

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ԾՆՆԴՅԱՆ 200-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ

18/01/2017
Aivasovsky

Հայաստանի ազգային պատկերասրահը երեկ կայացած մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձել է այս տարվա համար նախատեսված միջոցառումներին ու ծրագրերին:

Տարին հագեցած է լինելու տարաբնույթ իրադարձություններով, որոնցից ամենակարևորը Հայաստանի ազգային պատկերասրահի կողմից կազմակերպվող Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսն է:

Մեկ տարուց ավել կազմակերպվող այս ցուցահանդեսը ներառելու է ցուցանմուշներ Ռուսաստանի թանգարաններից, նաև կներկայացվեն աշխատանքներ, որոնք երբևէ չեն ցուցադրվել: Ցուցահանդեսի գլխավոր ցուցանմուշների շարքում է նկարչի «Քաոսը» աշխատանքը, որը Հայաստանում ցուցադրելու համար պատկերասրահը ներկայումս բանակցություններ է վարում Մխիթարյան միաբանության հետ, քանի որ վերջինս այժմ գտնվում է այնտեղ:

Описание картины Ивана Айвазовского «Хаос. Сотворение мира»

«Քաոսը: Աշխարհի արարում»

«Քաոսը: Աշխարհի արարում» աշխատանքն Այվազովսկին ստեղծել է 1841 թվականին: Վերջինիս ստեղծումը ոգեշնչված է եղել է Աստվածաշնչյան տողերից. «Երկիրն անձև ու անկազմ էր, խավար էր տիրում անհունի վրա, և Աստծու հոգին շրջում էր ջրերի վրա»: Կտավի վրա աննկարագրելի արտահայտչականությամբ ներկայացված է խավարը, որին աստիճանաբար փոխարինելու է գալիս լույսը:

Նյութը՝ ©Point89
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Save

Կարդալ նաև

Մեկնաբանել