ARTLifestyle

ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌԱԳԻՐԸ

28/07/2017
feature2017

Հուլիսի 29-ին լրանում է հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակը:

Թեոդոսիայում ծնված ազգությամբ հայ նկարիչը գրավեց աշխարհը վրձնով ծովն ու օվկիանոսը պատկերելու յուրահատուկ տաղանդով: Քչերը գիտեն, որ նրա կողմից ստեղծված ավելի քան 6000 կտավներից մի քանիսը նկարիչը մակագրել է մայրենի հայերենով ՝ ստորագրելով որպես Հովհաննես Այվազյան: 

Այդ կտավների շարքում է նրա հայտնի աշխատանքներից մեկը, որն արվել էր Աստվածաշնչյան մոտիվներով: Կտավը կոչվում է «Քայլ ջրի վրայով», պատկերում է Հիսուսին և մակագրված է որպես Յօվանէս Այվազիան: Կտավը գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գանձարանում: 

 

Այվազովսկու մյուս կտավը՝ «Փոթորկի ընթացքում», նույնպես մակագրված է հայերենով: Կտավը գտնվում է Դաղստանի գեղարվեստի թանգարանում: 

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.