ARTLifestyle

ՀԱՎԵՐԺ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ ԱԽԹԱՄԱՐ ԼԵԳԵՆԴԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՍԱՌՑԵ ՇՈՈՒԻ ՁԵՎԱՉԱՓՈՎ

15/08/2018
akhtamar-ice-show-point89

Նոյեմբերի 25-ին Երևանում մեզ սպասվում է հերթական ″Kings on Ice″ սառցե շոուն, որը ներկայացնելու է Եվգենի Պլուշչենկոն: Հայ հանդիսատեսին արդեն հայտնի թիմը հանդես է գալու նոր ծրագրով, ինչպես նաև մեկ հաճելի անակնկալով:

Այս տարի ″Kings on Ice″ սառցե շոու ծրագրի հետ մեկտեղ հանդիսատեսին ներկայացվելու է «Ախթամար» սիրո լեգենդի հիման վրա մշակված ծրագրի համաշխարհային պրեմիերան: Այսպես, ″Kings on Ice″ շոուի ընթացքում հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու հանրահայտ մարզիկների՝ օլիմպիական չեմպիոնների, աշխարհի առաջնությունների հաղթողների, սառցե բեմերի աստղերի անհատական կատարումները, որոնք համեմված են լինելու նորարական լուծումներով և դերասանական բարձր վարպետությամբ: 

Իսկ արդեն երկրորդ հատվածում պատմության մեջ առաջին անգամ մարզահամերգային համալիրի դահլիճում կկենդանանա հայկական հնագույն լեգենդ Ախթամարը: Հայտնի գեղասահորդները կվերափոխվեն հայ հերոսներին և իրենց ոճով կվերապատմեն լեգենդը: Շոուի համար հատուկ գրված երաժշտությունը կատարելու են հայ երաժիշտներ, իսկ հզոր դեկորացիաները կստեղծեն ջրի, կրակի ցնցող էֆֆեկտներ, որոնց ներքո ծավալվելու է սիրո դրամատիկ պատմությունը: 

IMG_0536 - Copy

Շոուի գլխավոր դերակատարներից է օլիմպիական խաղերի արծաթե մրցանակակիր Իրինա Սլուցկայան: Նախագծից ամիսներ առաջ վերջինս և ստեղծագործական թիմի ներկայացուցիչները հանդիպեցին ԶԼՄ ներկայացուցիչների հետ և պատմեցին իրենց սպասումների, նախապատրաստական աշխատանքների և Հայաստանից ստացած տպավորությունների մասին: 

«Ախթամար» սառցե շոուի գլխավոր գործընկերը ԱՐԱՐԱՏ լեգենդար հայկական կոնյակն է, պաշտոնական գործընկերը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: 

Հայկական լեգենդար ԱՐԱՐԱՏ կոնյակը, որի շարքում իր ուրույն տեղն ունի Ախթամար կոնյակը, չէր կարող չաջակցել հայկական հնագույն լեգենդի և սիրո մասին հավերժական պատմության նոր մեկնաբանության իրականացմանը: Եվ հատուկ պրեմիերայի առիթով միջոցառման հյուրերը բացառիկ հնարավորություն կունենան համտեսելու հայկական լեգենդար կոնյակը նոր լուծումներով՝ ԱՐԱՐԱՏ կոկտեյլների տեսքով, որոնք համադրելու են ներկայացման երկու հիմնական կոնցեպտները՝ սառցե աշխարհն ու հերոսների զգացմունքների ջերմությունը: 

Սառցե շոուի տոմսերն արդեն հասանելի են բոլոր տոմսարկղներում: Կհանդիպենք նոյեմբերի 25-ին Կ. Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում: 

Նյութը՝ ©Point89 
Լուսանկարները՝ ©Point89
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է 

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.