Fashion News

ALEXANDER MCQUEEN ԱՐԽԻՎԱՅԻՆ ՄՈԴԵԼՆԵՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ԱՃՈՒՐԴԻՆ

21/02/2020

Alexander McQueen ապրանքանիշի կրեատիվ տնօրեն Սարա Բերթոնը որոշել է վաճառքի հանել արխիվային մոդելների մի մասը։

Աճուրդն անցկացվելու է Նյու Յորքի RP Auction աճուրդի տանը՝ ապրանքանիշի նախկին տնօրեն և դիզայների մտերիմ ընկերոջ Ռութի Դանանի անունից։

Աճուրդին ներկայացվելու է 74 արխիվային իր՝ նորաձևության տան տարբեր հավաքածուներից։ Աճուրդի հանված իրերի շարքում է 1996թ․-ի սև բաճկոնը, որի վաճառքի նախնական գինը 150 հազար դոլար է, օրիգինալ տարտան զարդանախշով բաճկոնը՝ 100 հազար դոլար արժողությամբ։ Հագուստից բացի աճուրդին ներկայացվելու են ցուցադրությունների հրավիրատոմսերը, ինչպես նաև ցուցադրությունների backstage 88 լուսանկարից բաղկացած ֆոտոշարքը։

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2019 POINT89. All Rights Reserved.