BeautyBeauty News

ALEXANDRE. J ATELIER D’ARTISTES ՀԱՎԱՔԱԾՈՒՆ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է ՆՈՐ -E- ԲՈՒՅՐԵՐԻ ՇԱՐՔՈՎ

29/08/2018
feature2018

Օրեր առաջ Hermitage էքսկլյուզիվ բույրերի խանութների ցանցը ներկայացրեց Alexandre. J Atelier D’Artistes հավաքածուի նոր -E- օծանելիքների շարքը:

Շարքը ներառում է հինգ նոր բույր, որոնք ստացել են համարակալված անվանում, բայց դրանից յուրաքանչյուրն ունի վառ արտահայտված ինքնություն և գաղափար:

Atelier D’Artistes հավաքածուի հիմնական գաղափարը կայանում է նոր բույրերի շուրջ սկսնակ բայց տաղանդավոր նկարիչներ համախմբելու մեջ: Պարֆյումերները ստեղծում են օծանելիքը՝ տալով դրան հոտային արտահայտչաձև, իսկ նկարիչներն այդ բույրերը ներկայացնում են տեսողական՝ պատկերային միջոցներով:

Այսպես` -E- օծանելիքների շարքի ստեղծման վրա աշխատել են պարֆյումերներ Ամելի Բուրժուն (Amelie Bourgeois), Աննա Սոֆի Բեհագելը (Anne-Sophie Behaghel) և Էմնա Դոգրին (Emna Doghri):

alexandre-j-e-point89

Բույրերի պատկերային մասն իրականացրել են երեք երիտասարդ նկարիչներ, ում աշխատանքը դուք կարող եք տեսնել օծանելիքներից յուրաքանչյուրի սրվակի վրա: Դրանք թեմատիկ տեսարաններ ու նախշազարդերն են, որոնք իմաստային կապով ներկայանցում են բույրի տեսակը: Ի դեպ, սրվակից յուրաքանչյուրի վրա պատկերները ստանում են տրաֆարետային հատուկ տեխնոլոգիայի կիրառման միջոցով, որից հետո սրվակները տեղադրվում են գեղեցիկ թավշյա տուփերի մեջ՝ պատրաստ դառնալու հիանալի նվեր:

alexandre-j-e-point89

Այսքանն արտաքին ձևավորման մասին: Հիմա անցում կատարենք օծանելիք ամենակարևոր հատկանիշին՝ բույրին: 

-E- շարքի հինգ բույրերը նվիրված են Ասիային ու Աֆրիկային: 


-E- 1

Բույրը ոգեշնչված է ազատությամբ, այն հարուստ է ծաղկային թեթև երանգներով, որը վիզուալիզացվում է թռչնի հետ: Բույրի սրտում նարնջի ու կոճապղպեղի նոտաներն են՝ համադրված վարդի ու հասմիկի հետ: Օծանելիքի վերջին նոտաները թողնում են բույրի զգայական հետագիծ:

alexandre-j-e-1-point89


-E- 2

Երկնքի տեսարան, որը լցված է ճերմակ խիտ ամպերով: Հենց այսպիսին են նկարիչները տեսել այս բույրը: Այն հագեցած է մուշկի, ծաղկային բույրերով, որը հախճապակու մաքրության մասին է հիշեցնում: Այնուհետև դուք զգում եք իլանգի բույրը՝ պարուրված հասմիկի հետ: Բույրն ամփոփում է վանիլը:

alexandre-j-e-2-point89


-E- 3

Սավաննաներ՝ վայրի, առնական, որտեղ վառ գույները միախառնվում են ավազի ոսկեգույնի հետ: Թերևս այսպես կարելի է նկարագրել շարքի երրորդ բույրը: Աֆրիկյան վայրի բնության գեղեցկությունը փոխանցվում է սուրճի և վետիվերի բույրերի միջոցով:

alexandre-j-e-3-point89


-E- 4

Կենդանական պրինտ, որին համադրել են ցիտրուսային և ծաղկային նոտաներ: Սա էլ իր տեսակով Աֆրիկայի գեղեցկությունը գովերգող մեկ այլ բույր է: Նարինջ, դարչին, պաչուլի և վանիլ: Վառ ու տաք տպավորություններն ապահովված են:

alexandre-j-e-4-point89


-E- 5

Եվ շարքը սահմանափակում է գույների խառնուրդներով լի ասիական տեսարանները: Կրկին ցիտրուսային և ծաղկային նոտաներ, որոնց վերջնական բույրը մուշկն է: 

alexandre-j-e-5-point89

Նյութը՝ ©Point89 
Լուսանկարները՝ ©Point89; Alexandre J
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Կարդալ նաև

Մեկնաբանել