LifestyleMovies

ԱԼՖՈՆՍՈ ԿՈՒԱՐՈՆԻ ՍԵՎ ՈՒ ՍՊԻՏԱԿ ՄԵՔՍԻԿԱՆ | ԴՈԻՐՍ Է ԵԿԵԼ «ՀՌՈՄ» ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ

20/08/2018
feature2018

Netflix ցանցը ներկայացրել է Ալֆոնսո Կուարոնի «Հռոմ» (Roma) ֆիլմի թրեյլերը: 

Ֆիլմը պատմում է մեքսիկական հասարակ ընտանիքի կյանքի մասին 1970-ականներին: Սա ռեժիսորի առաջին աշխատանքն է «Ձգողականություն» (Gravity) աշխատանքից հետո, որը 2014 թվականին նրան արժանացրեց Օսկարի երկու մրցանակի: Սա նաև նրա առաջին մեքսիկական նախագիծն է սկանդալային «Քո մամային նույնպես»-ից (Y Tu Mamá También) հետո (2001թ.): 

Ֆիլմի սցենարի հեղինակը հենց Ալֆոնսո Կուարոնն է, որն այն անվանել է «չափազանց անձնական», քանի որ շատ առումներով այն ինքնակենսագրական երանգներ ունի: 

Ֆիլմը ներառվել է Վենետիկի կինոփառատոնի հիմնական ծրագրում, որը տեղի կունենա օգոստոսի 29-ից սեպտեմբերի 8-ը: 

Բացի այդ «Հռոմ» ֆիլմը ներկայացվելու է Տորոնտոյի, Սան Սեբաստյանի և Նյու Յորքի կինոփառատոններին: Ֆիլմը հանդիսատեսին հասանելի կլինի Netflix ցանցում և մի շարք կինոթատրոններում:

Կարդալ նաև

Մեկնաբանել