ARTLifestyle

ԵՎ ՆԱ ԱՍԱՑ. «ԴՈՒՔ ԿՏԵՍՆԵՔ ԱՅՍՕՐ, ԴՈՒ ԿՏԵՍՆԵՔ ՎԱՂԸ ՀԱՋՈՐԴ ՕՐԸ»

10/10/2016
High fest 2016

Այս բավական երկար վերնագրով բեմադրությունը հայ հանդիսատեսին ներկայացրին Իրանից ժամանած Արիա թատերական խումբը «High Fest» միջազգային թատերական փառատոնի շրջանակներում:  Արիա տիկնիկային թատերախումբն իր գործունեությունը սկսել է 2000 թվականին՝ նպատակ ունենալով ներկայացնել հումանիտար և փիլիսոփայական հասկացություններ: Տիկնիկային ներկայացումների միջոցով խումբը փորձում է արտահայտել իր նպատակները տարբեր լսարաններին:

Բեմադրությունը պատմություն է առեղծվածային կնոջ մասին՝ Հալլաջ անունով, ով պատմում է իր ամուսնու մասին, ում կառավարությունը կարգադրել էր գլխատել նրա ուժի համար և որին նա փորձում էր փրկել: Սակայն, եթե նա չգլխատվեր, նրա անունը չէր մնա պատմության մեջ: Ի վերջո, նա համոզվում է, որ իր ամուսինը կախաղան է բարձրացվել և սպանվել իր իսկ համոզմունքների պատճառով:

Լուսանկարները՝ ©Հասմիկ Դադասյան | Point89
Նյութը՝ ©Point89

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.