LifestyleMusic

ԱՆԴՐԵՍ ՄՈՒՍՏՈՆԵՆԻ ՍԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎ HORTUS MUSICUS-Ի ԱՆԿՐԿՆԵԼԻ ՀԱՄԵՐԳԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

15/09/2016
ibg1012_evenrs_pic_hortus-1024x712

Էստոնացի հայտնի ջութակահար Անդրես Մուստոնենին Արամ Խաչատրյան համերգասրահի բեմ բարձրացավ հագուստին ամրացված ոսկե մեդալով, որը համերգից րոպեներ առաջ մամլո ասուլիսի ժամանակ նրան հանձնել էր Հայաստանի մշակույթի նախարարությունը` հայ-էստոնական հարաբերություններում ունեցած նշանավոր ավանդի և Հայ ցեղասպանության ճանաչման գործում ունեցած դերի համար: Նշենք, որ 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում նա համերգ է ունեցել Երուսաղեմում, որը կրել է  «Քեզ հետ եմ, Հայաստան» խորագիրը: 

Հայաստանի, հայ ազգի և հայ մշակույթի հանդեպ ունեցած սերը չթաքցնելով, խոստովանելով, որ Հայաստանն ասես իր տունը լինի՝ վիրտուոզ Անդրես Մուստոնենը և «Hortus Musicus» անսամբլը «Երևանյան հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում հայ հանդիսատեսին պարգևեցին երաժշտական ճամփորդության յուրօրինակ երեկո՝ ներկայացնելով «Շողացող Վերածնունդ: Փայլուն Բարոկկո» ծրագիրը, որի մեջ ներառված յուրաքանչյուր կատարում արժանացավ հանդիսատեսի բուռն ծափահարություններին: 

20160914_19191920160914_19393320160914_191924

Նյութը և լուսանկարները՝ ©Point89

Save

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.