Մայիսը համարվում է ոտնաթաթի խնամքի միջազգային ամիս: Ամսվա խորհրդին ընդառաջ «Հելիոս Պոդոլոգիա» բժշկական կենտրոնը «Շունչ» յոգայի կենտրոնի հետ համատեղ կազմակերպել էր «Անհոգ Հետք» խորագիրը կրող միջոցառումը:
Միջոցառման նպատակը ոտնաթաթի խնամքի և առողջությանը վերաբերող հարցերի վերաբերյալ իրազեկման բարձրացումն էր: Իսկ ով, եթե ոչ «Հելիոս Պոդոլոգիա»-ի մասնագետները կարող էին լավագույն ու մատչելի ձևով մատուցել այդ ինֆորմացիան:
Ներկաներին ներկայացվեց ոտնաթաթի կառուցվածքը, կապանների ու մկանների դասավորվածությունը, հետաքրքիր փաստեր ոտնաթաթի մաշկի վերաբերյալ: Պարզվում է, որ վիճակագրական տվյալներով ոտնաթաթի խնդիրներ առավել շատ նկատվում են իգական սեռի ներկայացուցիչների մոտ՝ ինչը պայմանավորված է առօրյայում ոչ հարմարավետ կոշիկ կրելով: «Հելիոս Պոդոլոգիա»-ի մասնագետների նշմամբ ոտնաթաթը մարմնի միակ հատվածն է, որը 24 ժամ շարունակ ենթարկվում է մեխանիկական ճնշման:
Ոտնաթաթի և ոտնաթաթի եղունգների հետ կապված խնդիրների լուծումն ունի ոչ միայն էսթետիկ, այլև լուրջ կենսական կարևորություն, որն, ընդհուպ, կարող է հանգեցնել անդամահատման:
Այս առումով «Հելիոս Պոդոլոգիա» կենտրոնի առաջնային առաքելությունն է բուժել, ոչ թե քողարկել առաջացած խնդիրը: Կենտրոնն ապահովում է ոտնաթաթի տարատեսակ հիվանդությունների ամբողջական բուժում: Գերմանական Հաննովեր քաղաքի հեղինակավոր «Պոդոլոգիական դպրոց»-ում լիցենզավորված մասնագետները կենտրոնում իրականացնում են անվճար խորհրդատվություն, իսկ ախտորոշումից հետո նշանակում համապատասխան բուժում: Բժշկական ծառայությունների սպեկտրը բավական լայն է, այն ներառում է կոշտուկների, ճաքերի մշակում ու բուժում, ներաճած եղունգների ու ոտնաթաթի դեֆորմացիաների կանխարգելում, բուժական պրոֆիլակտիկ մարզանք ու կինետիկ մերսում, գորտնուկների ու սնկային հիվանդույթյունների բուժում, մաշկափոխանակություն (peeling):
Հավելենք, որ կենտրոնն իր հաճախորդներին առաջարկում է նաև էսթետիկ ծառայություններ՝ ոտնահարդարման տարբեր տարբերակների տեսքով:
Հիշեցնում ենք, որ «Հելիոս Պոդոլոգիա» կենտրոնը գտնվում է Ամիրյան 27/1 հասցեում:
Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©Point89
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է