EventsLIFESTYLE

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՆԱՔՆՆԱՐԿՎՈՂ ԿԵՐՊԱՐԱՆԱՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿ ԱՆԻ ԱՎԴԱԼՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ MASTER CLASS-ՈՎ

22/04/2021

Առողջ և գեղեցիկ մազերը յուրաքանչյուր կնոջ կերպարի կարևորագույն մասնիկն են, և պատահական չէ, որ օրեցօր ավելի մեծ պահանջարկ ունեն ոճաբաններն ու վարսահարդարները: Այս ոլորտում իրենց գործի գիտակները մեր կյանքի ամենակարևոր օրերին ամբողջացնում են մեր արտաքին գեղեցկությունը:

Հայտնի վարսահարդար և ոճաբան Անի Ավդալյանը, հաշվի առնելով շատերի ցանկությունը, նախաձեռնել է մասնագիտական Master Class, որի մասին մանրամասն տեղեկանալու և մասնակցելու համար հարկավոր է հետևել https://www.instagram.com/aniavdalyanofficial/ էջին:

Անին, 20 տարուց ավել լինելով ոլորտում, տիրապետում է վարսահարդարման նրբություններին և գաղտնիքներին։ Նա հայտնի է ոչ միայն բարձրակարգ ու տարբերվող վարսահարդարումներով, այլ նաև՝ որպես կտրուկ կերպարանափոխումների հեղինակ: Նրա ջանքերով շատ հայտնիներ են հանդես եկել նոր ու թարմ ոճով: Անի Ավդալյանն իր գիտելիքները փոխանցում է նաև իր տասնյակ աշակերտներին, որոնք աշխարհի տարբեր անկյուններում դրսևորում են իրենց մասնագիտական բարձր որակը։

Ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը Հայաստան ժամանելիս իր վարսերը վստահում է միայն Անիին, ինչի մասին Գոհարն իր հետևորդներին տեղեկացրել է վերջերս Երևան այցի ժամանակ Instagram-ի միջոցով։

Անի Ավդալյանը վարսահարդարման մեջ տարիների ընթացքում ձեռք է բերել իրեն բնորոշ տարբերվող ոճ, նա նաև շատ հայուհիների կյանքի ամենակարևոր իրադարձություններն է դարձնում հեքիաթային՝ հարյուրավոր հարսանեկան կերպարներ հեղինակելով: Վերջերս ամենաքննարկված հարսանիքի հյուրերի և գեղեցկուհի հարսիկի վարսահարդարումը ևս Անի Ավդալյանն է իրականացրել:


Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2020 POINT89. All Rights Reserved.