ARTLifestyle

ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ | ՄՈՆՈՒՄԵՆՏԱԼ ԵՐԵՎԱԿԱՅՈՒՄ

04/04/2018
feature2018

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվել է «Արա Հարությունյան. Մոնումենտալ երևակայում» ցուցադրությունը, որը նվիրված է արվեստագետի ծննդյան 90-ամյակին:

Արա Հարությունյանը խորհրդային ժամանակաշրջանի հայ ամենաականավոր մոնումենտալ քանդակագործներից էր: Նրա կոթողային ստեղծագործություններն սփռված են հետխորհրդային բազմաթիվ հանրապետություններում, ինչպես նաև այդ սահմաններից դուրս:

ara-harutyunyan-point89

Արա Հարությունյանի գեղարվեստական ժառանգությունը բազմաշերտ է. մոնումենտալ և մոնումենտալ-դեկորատիվ ստեղծագործություններ, դիմաքանդակներ, շիրմաքարեր, բազմաթիվ գծանկարներ և գրաֆիկական աշխատանքներ: Նա է հանդիսանում Երևանի բարձունքում խոյացող «Մայր Հայաստան»-ի հեղինակը, որն այսօր դարձել է Հայաստանի ամենագլխավոր խորհրդանիշերից մեկը:

ara-harutyunyan-point89

Ցուցադրությանը ներկայացված են արվեստագետի հեղինակած շուրջ 60 աշխատանք, այդ թվում՝ քանդակներ և գրաֆիկական աշխատանքներ Արա Հարությունյանի ընտանիքի հավաքածուից, որոնք հնարավորություն են տալիս անդրադառնալու վարպետի բազմակողմանի մոտեցումներին և ստեղծագործական երևակայությանը: Ցուցադրությունը, նվիրված լինելով արվեստագետի ծննդյան 90-ամյակին, այդուհանդերձ հետահայաց լինելու միտում չունի: Աշխատանքներ են ներկայացված տարբեր շրջափուլերից՝ բացահայտելով վարպետի հարուստ գեղարվեստական լեզուն և կենտրոնական դերը հայկական քանդակագործության էջերում:

ara-harutyunyan-point89ara-harutyunyan-point89

«Արա Հարությունյան. Մոնումենտալ երևակայում» ցուցադրությունն իրականացվել է «Արա Հարությունյան» հիմնադրամի հետ համատեղ: Հանրության համար ցուցադրությունը գործելու է 2018թ. մարտի 31-ից մինչև հունիսի 10-ը: Ցուցադրության մուտքն անվճար է:

Կարդալ նաև

Մեկնաբանել