ArmenianMade in Armenia

Ardēan | ԴԻԶԱՅՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌԱԳԻՐԸ

22/12/2016
Ardean

«Արդեան» ընկերության հիմնադրման գաղափարի հեղինակն ամերիկահայ ճարտարապետ Վազգեն Բրուտյանն է, իսկ թիմի մեջ ներգրավված են ԹՈՒՄՈ ստեղծարար կենտրոնի սաներից մի քանիսը, որոնք մասնակցել են Վազգեն Բրուտյանի անցկացրաց դասընթացներին:

«Արդեան»-ի նպատակը հայկական զարդանախշերի ու գրությունների համադրությամբ նորաոճ ու ինքնատիպ կիրառական իրերի ստեղծումն է։ Դիզայնում կիրառվում են հայկական ճարտարապետության մեջ առկա նախշեր, գրություններ Գրիգոր Նարեկացու աղոթքներից, դետալներ հայկական ասեղնագործությունից, գորգերից ու  մանրանկարչությունից: «Արդեան»-ն իր գործունեությամբ ու գաղափարներով հավատարիմ է մնում իր անվանը՝  հինը ներկայացնել ժամանակակից ու  նորարարական լուծումներով:

«Արդեան»-ն այսօր ներկայացնում է վզկապների, շալերի, սեղանի ծածկոցների, բարձի երեսների հավաքածուներ, ինչպես նաև արվեստի գործեր, որոնք կարող են դառնալ ինտերիերի ձևավորման առանցքային էլեմենտներ:

Image result for արդեանImage result for արդեանImage result for արդեան

Ազգային ինքնությունն արտացոլող դիզայնների միջոցով ընկերությունը փորձում է իր ներդրումն ունենալ հայկական մշակույթի միջազգային ճանաչման գործում: Թերևս, մեր ասածի լավագույն ապացույցն է Նյու Յորքում և Երևանում տեղի ունեցած ՀԲԸՄ-ի 110 ամյակին նվիրված «Հոգիս» երաժշտական ներկայացման բեմի ձևավորումը, որն ամբողջությամբ վստահվել էր «Արդեան»-ին:

Անդրադառնալով «Արդեան»-ի կողմից ներկայացվող նորաձևության նմուշներին՝ անհրաժեշտ է նշել, որ վզկապները մետաքսյա են, իսկ  շալերը վիսկոզի և պոլիեսթերի միախառնում են, ինչն էլ փոխանցում է կաշմիրի զգացողություն։ Գունային տեսանկյունից կիրառվում են հայկական մշակույթին հատուկ սիմվոլների հետ ասոցացվող երանգեր, ինչպես նաև վառ գույներ, որոնք գրավում են սպառողին ու ընդգծում նրանց ոճային առանձնահատկությունները։

Image result for արդեանImage result for արդեան

Յուրաքանչյուր արտադրանք ունի իր մասին պատմող գրություն, ինչ էլ թույլ է տալիս ծանոթանալ օգտագործված զարդանախշերի պատմությանն ու տեսնել տվյալ շալի կամ վզկապի անվան կապը մեր պատմության հետ։

Աշխատանքները հնարավոր է ձեռք բերել ԹՈՒՄՈ կենտրոնում գտնվող «Արդեան»-ի աշխատասենյակ-ցուցասրահից, ինչպես նաև դրանք հնարավոր է պատվիրել պաշտոնական կայքից՝ www.ardean.am: Հավելենք, որ յուրաքանչյուր գնում հաճախորդին հանձնվում է նրբագեղ փաթեթավորմամբ:

Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©Ardēan
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Կարդալ նաև

Մեկնաբանել